Մեկօրյա հիշողությամբ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արագածյան (դե, Արարատը արդեն մեծն Փաշինյանն արգելել է) դաշտի վրա բացվում էր մայիսյան շքեղ առավոտներից մեկը: Արևը շողում էր, բայց սառը, դողահարույց քամիներ էին փչում: Բազմույթն ինքնամոռաց քննարկում էր... տխուր աչքերով երգեր արտասանող մի անձնավորության մեղադրանքներն առ այն, որ Կոմիտասը ժամանակին ջնջել է մուղամի նոտաներն ու համաշխարհային երաժշտության այդ անկրկնելի գոհարը դաժանաբար խլել մեզանից: Ճիշտ է, այդ դեպքում հարց է ծագում, թե «մենք» ասելով՝ արտասանաերգողն ո՞ւմ կամ ի՞նչ ազգության նկատի ունի, եթե «մուղամն» իրենն է համարում: Այ, այս կարգի բուռն քննարկումներ էին ծավալվել ու շարունակում են ծավալվել:

Ու դա մի հասարակության մեջ, որին դրանից բառացիորեն մեկ օր առաջ տեղեկացրեցին, որ իր երկրի ղեկավար համարվողը լիովին համաձայն է, որ թշնամին ջարդուխուրդ անի իր ողնաշարը, կտրի իր կենսագոյության ու անվտանգության հիմնական երաշխիք Արցախը: Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, բայց Նիկոլ Փաշինյանը հրաշալի հաշվել է հայկական հանրության, այսպես կոչված, ատամնաշարը՝ ծնոտներով հանդերձ: Հաշված է եղել էն գլխից, այն է՝ ի սկզբանե: Այ, եղավ Բրյուսելում նրա ու Ալիևի հանդիպումը, որի հետևանքով, ինչպես և կանխատեսում էին մի շարք սթափ մեկնաբաններ, Նիկոլ Փաշինյանը գործնականում ուրացավ Արցախը, այն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Դրան հաջորդեց վիրտուալ սոցհարթակների ու ցանցերի հայկական տիրույթում անեծք-հայհոյանք-վրդովմունքի ալիքն ու՝ վերջ:

Ընդամենը մի քանի ժամ, առավելագույնը՝ մեկ օր: Բավական էր, որ «կողքից» Կոմիտասի մասին վերը կիսամեջբերյալ արտահայտությունը հնչեր եթերում, շատերը համերաշխորեն շեղվեցին դեպի այդ կողմ: Իբր դա քիչ էր, Իտալիայում էլ բռնեցին ու համարյա 3 տոննա կոկային հայտնաբերեցին Էկվադորից Հայաստան ուղարկվող մի քանի տասնյակ տոննա բանանի արկղերի միջակայքում: Նման աննախադեպ խմբաքանակի թեման անհնար էր բաց թողնել: Միանշանակ: Ու էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Բրյուսել, ի՜նչ մնացած ամեն ինչ: Միայն՝ սուպեր կոկային ու մուղամ Սարգիս: Դե, երեկվա մի տոննան էլ՝ համարեք լուրջ հավելում... Ու դուք ուզում եք, որ «մեկ օրվա հիշողությամբ» ինչ-որ բանի հասնե՞նք: Չէ, իհարկե, դեռ անհույս չէ, բայց, համաձայնեք, չափազանց տխուր է...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am