Չորս օրվա մեջ կրակել ենք այնքան արկ, ինչքան կրակվել է 1992-94 թթ. գնդապետ Առուստամյան

«Հրապարակը» օրաթերթը գրում է. «Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։ Բայց նա գաղտնիք համարեց այն, թե մենք այս տարիներին որքանով ենք կրճատել այդ տարբերությունը՝ հօգուտ մեզ։ Նշեց, որ մշտապես համարժեք միջոցներ մեր կողմից լինում են, մենք այսօր անգամ տեղում զենք ենք արտադրում։ «Էնպես է, որ իրենց կողմից տանկի գնման դեպքում մեր կողմից համապատասխան հակատանկային միջոցներ են լինում»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ Բայց Ադրբեջանի տանկերը թե՛ որակապես, թե՛ քանակապես առավելություն ունեն մեր ունեցածի նկատմամբ։ Նրան մի քանի հարց ուղղեցինք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության և արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ։ Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի՞նչ մոտեցում ունի այս հարցում, հատկապես Մադրիդյան սկզբունքների հիման վրա փոխզիջմամբ հարցը լուծելու վերաբերյալ։ «Եկեք այսպես պայմանավորվենք՝ քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,-ասաց նա։ Բայց գոնե Ձեր անձնական կարծիքը հայտնեք՝ որպես արցախցի և Արցախի սպա, հորդորեցինք մենք»: «Վերջիվերջո, մենք պիտի գնահատական տանք մեր զոհված ընկերների, եղբայրների արածի վերաբերյալ։ Մարդիկ կան, որ գնահատում են դա մեր կողմից որպես արյան գնով գրաված տարածք, բայց միեւնույն դեպքում պիտի գնահատենք, որ էդ նույն տարածքը պահելն էլ անդրադառնում է հերթական զոհերի վրա։ Եվ հետագա վիճակը շտկելու համար ուղղակի մեզ համար շահավետ պայմաններում, կարծում եմ, նման բան կարող է լինել, բայց միայն երաշխիքների դեպքում և, իհարկե, այն շրջանները պահպանելով, որոնք որ կապում են Արցախը Հայաստանին»,- նշեց Արցախի ՊԲ գնդապետը»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am