Կրքերն ԱԺ-ի բուֆետի շուրջ չեն դադարում. ՀՏ Հայկոյից բացի օբյեկտը հետաքրքրում է ևս 5 հոգու

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով armtimes.com-ի «ԱԺ-ի բուֆետը կռվախնձոր՝ ռեփերի և հրուշակագործի միջեւ. ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը» վերտառությամբ հոդվածին, պարզաբանել են կառույցի բուֆետի շուրջ բարձրացած աղմուկը: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ ԱԺ բուֆետը շուտով կառավարվելու է նոր ՍՊԸ-ի կողմից, իսկ ներկա ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն armtimes.com-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ազգային ժողովի ղեկավարությունը ցանկանում է մրցույթ անցկացնել: ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ այս պահին մրցույթ անցկացնելու մտադրություն չկա, հստակեցվում են միայն մրցույթի անցկացման կանոնները: «Բուֆետ, սննդի, հիգիենայի և այդ բոլոր ծառայությունների մասով անհրաժեշտություն կա կատարելու հսկայական բարելավումներ: Մասնավորապես, ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկանք այն համոզմանը, որ փոփոխություններ պետք է կատարենք և բուֆետում, և զուգարաններում: Այդ բարեփոխումների շրջանակներում ստեղծեցինք մրցութային պայմաններն ուսումնասիրող եւ սահմանող հանձնաժողով, որը ուսումնասիրությունների արդյունքում պետք է տա մրցութային այնպիսի կանոններ, որի բավարարման դեպքում մենք կունենանք սպասարկման լավագույն որակը: Կարող եմ ասել, որ այս պահին մրցույթ հայտարարված չէ, հստակեցվում են մրցույթի պայմանները: Երբ կունենանք մրցույթի վերջնական պայմաններն այդ ժամանակ նոր կհայտարարվի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Բաբայանը: Այս պահին Ազգային ժողովի բուֆետի աշխատանքները կառավարում է «Ազգային սնունդ»» ՍՊԸ-ն, որի ղեկավարի խոսքով`նախկինում մրցույթ չի անցկացվել, այլ ԱԺ նախկին նախագահի հանձնարարականով հարցը կարգավորել են բանակցային ճանապարհով: Այս մասին Արսեն Բաբայանն ասաց. «Նախկինում որոշակի ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ներկայիս ընկերությունը կարող է իրականացնել բուֆետի կազմակերպման աշխատանքները: Անցնելով որոշակի ժամանակ և ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկել ենք այն համոզմանը, որ անհրաժեշտ է կատարել որոշակի դրական փոփոխություններ»,- ասաց նա և ավելացրեց, որ ԱԺ աշխատակիցների կողմից դժգոհություններ կան բուֆետի սննդի և մաքրության հետ կապված: Բաբայանն անդրադառնալով նաեւ երգիչ ՀՏ Հայկոյին պատկանող ընկերության կողմից բուֆետի կառավարման տեղեկություններին՝ նշեց, որ երգչից բացի ևս 5 ընկերության սեփականատեր եկել, և ուսումնասիրել են բուֆետի տարածքը, սակայն դա չի նշանակում, որ նրանցից որեւէ մեկն է ղեկավարելու: «ՀՏ Հայկոյից բացի սպասարկման ոլորտի 4-5 ընկերություններ եկել, եւ որոշակի ուսումնասիրություններ են կատարել, որովհետեւ մինչեւ մրցույթին մասնակցելը որպես բիզնեսմեն պետք է ուսումնասիրեն: Բնականաբար՝ հիգիենիկ վիճակները պետք է ուսումնասիրեն, թե դա ինչպես պետք է շտկեն, պետք է հասկանան, թե տարածքում ինչպիսի օդափոխման համակարգ պետք է լինի, ինչպիսի վառարաններ պետք է լինի»,-եզրափակեց Բաբայանը: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am