Պայթյունը մոտ է

Գնալով ավելի ու ավելի է խորանում ռուս-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամը` ստանալով, իրապես, սկանդալային նորանոր դրսևորումներ... Օրեր առաջ Վաշինգտոնում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում խուզարկություններ են անցկացվել, իսկ ավելի ուշ ռուս դիվանագետներն ազատել են Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքը, ինչպես նաև Նյու Յորքում ՌԴ առևտրային ներկայացուցչության մասնաշենքը: Մոսկվան պահանջում է անհապաղ վերադարձնել ամերիկյան իշխանությունների պահանջով փակված հյուպատոսարանի և առևտրային ներկայացուցչությունների շենքերը: Միացյալ Նահանգները դրանք առգրավել է՝ ի պատասխան Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու Մոսկվայի պահանջի: Ռուսաստանի պատվիրակության կազմում Չինաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մեկնած փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սիանմենում անդրադարձել է ռուս-ամերիկյան վեճին և «պետական խուլիգանություն» է անվանել մոսկվային պատկանող դիվանագիտական կառույցների գրավումը: «Մեր օբյեկտները՝ Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսարանը, Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչությունը և Նյու Յորքում դրա մասնաճյուղը խուզարկության ենթարկելը խայտառակություն էր: Ամերիկացիները պնդում են, թե դա զննություն էր, բայց ոչ, դա խուզարկություն էր», - ասել է Ռյաբկովը: Նրա խոսքով, որոշ երկրներ տարիներ առաջ մեղադրվել են պետական մակարդակով ահաբեկիչներին հովանավորելու համար: «Ես այս իրադարձությունները կանվանեմ «պետական խուլիգանություն», - հայտարարել է փոխարտգործնախարարը: Մոսկվան ռուսաստանյան դիվանագիտական օբյեկտները փակելու և այնտեղ զննություն անցկացնելու ամերիկացիների որոշումը համարում է «բացահայտ թշնամական արարք» և սպառնում կոշտ պատասխանով: «Մենք չենք շտապելու, բայց, անպայման, կպատասխանենք, քանի որ հարկ է վերլուծել ստեղծված իրավիճակը: Դյուրին չէ միանգամից արձագանքել, երբ գործ ունես խուլիգանների հետ, սակայն արձագանք կլինի», - ասել է Ռյաբկովը: Ռուսները հիմա ամերիկացիների գործողությունները «ռեյդերային գրավում» են անվանում: Այդ եզրը անցած շաբաթ օրը շրջանառության մեջ է դրել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Ստադնիկը․ - «Եթե համառոտ ասեմ, ապա մենք միջազգային հարաբերությունների համակարգում վանդալիզմի աղաղակող օրինակի՝ արտասահմանում Ռուսաստանի գույքի ռեյդերային գրավման ականատեսն ենք»: Նույն միտքը կրկնել է Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Մարիա Զախարովան, ով «Ռոսիա 1» հեռուստակայանի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում խստորեն դատապարտել է ամերիկացիների գործողությունները՝ հայտարարելով․ - «Դա բացարձակ ռեյդերային գրավում է: Խոսքը Ռուսաստանի Դաշնության սեփականության մասին է: Այն ձեռք է բերվել ոչ թե այսօր կամ երեկ, այլ շատ վաղուց: Ինչո՞ւ ռեյդերային գրավում: Ես հիմա մի սենսացիոն բան կասեմ՝ մեզ պետդեպարտամենտի խողովակով ոչ թե ակնարկել, այլ ուղիղ ասել են, որ ակնկալում են, որ մենք այդ օբյեկտները կվաճառենք ամերիկյան պետությանը»: Զախարովայի համոզմամբ, այդ ամբողջ պատմությունն ամերիկյան կողմի համար անհրաժեշտ էր ապացուցելու համար ռուսների միջամտությունն ԱՄՆ-ի ներքին գործերին և մասնավորապես՝ նախագահական ընտրություններին: Սեպտեմբերի 2-ը «սև օր» էր ամերիկյան դիվանագիտության համար: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան», ասել է Մարիա Զախարովան: «Դա միանշանակ սև օր էր ամերիկյան դիվանագիտության և ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի պատմության մեջ: Այդպես հարվածի տակ դնել սեփական հատուկ ծառայություններին, գիտեք, դա, իհարկե, մեծագույն ձախողում է», - հայտարարել է Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում: Ամերիկյան կողմը պնդում է, որ ձեռնարկել է միանգամայն օրինական միջոցներ՝ ռուսներից պահանջելով մինչև սեպտեմբերի 2-ն ազատել Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսարանի շենքը և վաշինգթոնյան ու նյույորքյան առևտրային ներկայացուցչությունները: Պետական դեպարտամենտը հայտնել է, որ այդ օբյեկտներում զննությունը կատարվել է ռուսաստանցի պաշտոնյաների ներկայությամբ: Այդ քայլին Վաշինգթոնը դիմել է ի պատասխան Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների կորպուսից 755 աշխատողների հայրենիք վերադարձնելու Մոսկվայի պահանջին: Չնայած սրված հարաբերություններին` Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը «ցավալի» է անվանել Մոսկվայի որոշումը՝ կրճատելու Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը։ Նա նաև նշել է, որ Սան Ֆրանցիսկոյում ռուսական գլխավոր հյուպատոսության փակմամբ հավասարվել է երկու երկրների դիվանագիտական օբյեկտների թիվը։ Նոյերթն ընդգծել է, որ չնայած դրան, ԱՄՆ-ը չի արտաքսում ռուս դիվանագետներին հյուպատոսության փակումից հետո։ «Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ իրավիճակի, երբ մեզ կհաջողվի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հարցերի վրա»,-հավելել է Պետդեպի ներկայացուցիչը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am