ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հնարավոր է փոխարինի Թիլերսոնին
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հնարավոր է փոխարինի Ռեքս Թիլերսոնին. հայտնում է РИА Новости-ն`Foreign Policy-ին հղումով: «Անցած շաբաթ համառորեն լուրեր էին պտտվում, որ Թիլերսոնը հեռանում է, եւ նա կզբաղեցնի պաշտոնը»,-հայտարարել է անունը չնշված պաշտոնյան: Պետդեպարտամենտի նախկին եւ գործող մի քանի պաշտոնյաներ հրատարակությանը հայտարարել են, որ լուրերի առիթ են դարձել Թիլերսոնի հազվադեպ հայտնվելը հանրության առջեւ եւ նրա կողմից արտաքին քաղաքականության այնպիսի հանգուցային հարցերի վերաբերյալ պատշաճ թվով հայտարարություններ չանելը, ինչպիսիք են՝ Իրանի կողմից «միջուկային գործարքի» կատարումը եւ ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային փորձարկումները:
