Արագածի ու Արարատի «արանքում». ի՞նչ է թաքնված այս անբնական երկընտրանքի տակ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն օրերս իր զրահապատ «պադավատով» գնացել էր Ներքին Բազմաբերդ՝ հատուկ այդ նպատակով այնտեղ բերված դպրոցականների հետ «խարույկի շուրջ» քարոզչացուցադրական հանդիպում և զրույց ունենալու համար: Անկասկած նախօրոք կազմած սցենարով խոսք բացվեց աշխարհագրության մասին, Փաշինյանը որոշեց փայլել իր գիտելիքներով ու նշված առարկայի հանդեպ տածած «սիրով» (դե, չենք մոռացել՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքը... Դուբայն է), որից հետո, իբր «թույն» հարց է կազմել, հետաքրքրվեց, թե Հայաստանի ամենաբարձր սարը որն է: Երեխաները մի պահ շփոթվեցին, քանզի հարցն անհստակ էր:

Մի քանիսն ասացին՝ Արարատը, եղան Արագածը նշող աշակերտներ: Եթե հարց տրվեր, թե Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում ո՞րն է ամենաբարձր սարը, այլ բան: Բայց երբ ասում ես՝ Հայաստան, ապա քպական ուղեղալվացման տակ չմնացած ցանկացած նորմալ հայի մտապատկերում արտացոլվում է ամբողջական Հայաստանը: Դա քիչ համարելով՝ Փաշինյանը որոշեց «զարգացնել» իր «գաղափարաբանությունը»՝ երեխաներին ասելով, թե ով նշում է Արարատը, նա այլ բանի մասին է խոսում, իսկ ով նշում է Արագածը, այ, նա խոսում է Հայաստանի մասին: Այսինքն, Փաշինյանը համոզված է և երեխաներին միտումնավոր մոլորեցնում է, թե Արարատը Հայաստանը չէ, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, մոռացե՛ք:

Երևի խիստ ոգևորված, որ այդ պահին ու նման բան ասելուն պես հայոց աստվածները գլխին ոչ մի բան չնետեցին, կայծակ չորոտաց, Փաշինյանը սկսեց դպրոցականներին խրատել, թե Հայրենիքը բացառապես ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքն է ու՝ վե՛րջ: Առաջին անգամ չէ, իհարկե, որ Փաշինյանը «փայլատակում» է՝ «Արագա՞ծ, թե՞ Արարատ» մտացածին երկընտրանք դնելով: Մի քանի օր առաջ էլ ԱԺ ամբիոնից էր նույն դեմագոգիայով պսպղացել: Բայց Փաշինյանի արտահայտածը զուտ դեմագոգիա չէ, նույնիսկ մանիպուլ յացիա չէ, այլ շատ ավելի վտանգավոր երևույթ է: Ի՞նչ է թաքնված այդ անբնական երկընտրանքի տակ, ինչո՞ւ է Փաշինյանն այսպես մնացել Արարատի ու Արագածի «արանքում»: Իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանը և նրա քպականները դա գրեթե լիովին բացահայտ են ասում (և անում): Եվ հենց այնպես չեն պատմական իրողությունների վերանայման, վերագնահատման և նմանօրինակ այլ «զրիցները», որը նրանք շրջանառում ու տարածում են:

Նախ՝ ինչ վերաբերում է կոնկրետ Արարատին, ապա կան ոչ անհիմն ենթադրություններ, որ նա որոշակի բաներ է հանձն առել Թուրքիայի հետ շփումներում, մասնավորապես՝ սխալ որոշում է համարում, որ ՀՀ զինանշանի վրա պատկերված է Արարատը: Ինչպես, օրինակ՝ սխալ որոշում է համարում «Նեմեսիսի» արձանի տեղադրումը Երևանում, ինչի մասին հայտարարեց վերջերս: Փաշինյանի «փիլիսոփայությունը» հետևյալն է. Հայաստանը բացառապես այն տարածքն է, որի վրա այս պահին ձևավորված է Հայաստանի Հանրապետությունը: Եվ դա է բոլոր հայերի հայրենիքը: Իսկ այն, ինչը սահմանից այն կողմ է, հազարամյակներով թուրքական է, ադրբեջանական է և այդպես շարունակ, կարևորը՝ դա Հայաստան չէ: Ու չի էլ եղել: Ու չի էլ լինելու: Սա՛ է: Այլ բան չի կարող նշանակել նրա արտահայտությունը, թե ով Արարատի մասին է նշում, նա ուրիշ բանի մասին է խոսում, իսկ ով Արագածն է նշում, նա Հայաստանի մասին է խոսում: Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսությունը» շատ կոնկրետ բնորոշումներ ունի, որոնցից առավել մեղմը ուրացումն է: Նա քարոզում է ուրացում:

Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասին է, որ հայությունը պիտի մեկեն մոռանա, որ բազմահազարամյա ժողովուրդ է, պիտի մոռանա իր առնվազն 5 հազարամյա պատմությունը, պիտի հրաժարվի ամեն ինչից: Ի՜նչ Վան, ի՜նչ Մուշ, ի՜նչ Կիլիկիա, ի՜նչ Կարս ու Կարին, ի՜նչ Արտաշիսյաններ ու Բագրատունիներ, էլ չենք ասում՝ Արծրունի կամ Խոռխոռունի: Սա՛ էր Փաշինյանը քարոզում դեռահասներին: Այս մանկուրտային ծրագիրն են մտմտում ինքն ու իր կուսակից կարկառունները: Դե, եթե Արարատը նշել, հիշատակելը, Արարատի պատկերը նկարելն անգամ «ուրիշ բանի մասին» է, ապա առավել ևս՝ ի՜նչ Սասուն, ի՜նչ Սիփան կամ, առավել ևս, Նեմրութ: Սա նշանակում է, որ եթե մի քիչ էլ շարունակվի փաշինյանական իշխանությունը, ապա շուտով «Հայոց պատմության» դասագրքերում գրվելու է, որ Հայաստանի պատմությունն սկսվել է 2018 թվականին, որ չկա ու չի եղել ոչ մի Արևմտյան Հայաստան, որ ոչ մի Վանի թագավորություն էլ չի եղել, իսկ եթե եղել էլ է, ապա հայերը, որպես այդպիսին, դրանց հետ ոչ մի կապ չունեն, որ ոչ թե Արևմտյան Հայաստան է, այլ՝ «Արևել յան Անատոլիա», որ... որ... որ...:

Փաշինյանին քիչ է թվում, նրան չի բավարարում այն, որ այս 5 տարում Հայաստանն ու Արցախը մատնեց ու շարունակում է մատնել կործանարար աղետների: Նրան նաև պետք է, որ հասակ առնի մի սերունդ, որը մանկուրտ է ու ատում է այն ամենը, ինչը կապ ունի հայության, Հայաստանի, մեր երկրի ու ժողովրդի պատմության, մշակույթի, հավատալիքների, ավանդույթների հետ: Պետք է ենթադրել, որ շուտով փաշինյանական գրաքննություն կկիրառվի արվեստի ու գրականության բոլոր այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնցում պատկերված է, փառաբանվում կամ որևէ կերպ հիշատակվում է Արարատը: Երևի Աստվածաշունչն էլ կարգելվի, որովհետև այնտեղ գրված է, որ Նոյի տապանն Արարատի վրա հանգրվանեց: Դե, Չարենցի ու Շիրազի ստեղծագործություններն էլ կդառնան արգելված գրականություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am