Հայաստանը և Ռուսաստանը հստակեցրել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը
Հայաստանը և Ռուսաստանը որոշել են զինվորականների կազմը: Այս մասին հայտնել է «РИА Новости» լրտվական գործակալությունը: ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն նշել է, որ այն կգործի Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում: Ինչպես նաև՝ արդեն սկսվել է երկու երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը գործնականում կյանքի կոչելու փաստաթղթերի մշակումը: ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերին Մոսկվայում, իսկ 2016թ. ՌԴ Պետդուման վավերացրել է այն:
