Ոստիկանությունը պատասխանում է Լիանա Զուրաբյանի դեպքի մասին ամենաշատ հնչած հարցերին

Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, երբ ճշմարտությունը բոլորին հայտնի է պատասխանեմ այսօր ամենաշատ հնչած հարցերին: 1. Ինչից սկսվեց այս պատմությունը: Երեկ Հրապարակ օրաթերթը իր էջում հրապարակեց այս նյութը, որտեղ ոստիկանների հասցեին անձնական բնույթի վիրավորանքների շաղախում, նաև բավական լուրջ մեղադրանքներ կային: Իսկույն ստուգվեցին հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները և որքան էլ զարմանալի էր ամբողջությամբ հերքվեցին: Տեխնիկայի այս դարում դժվարացել է շառ անելը, քանի որ հիմա ամեն քայլ վերահսկվում, արձանագրվում և տեսանկարահնվում է քաղաքացիներին հնարավոր կոռուպցիոն երևույթներից զերծ պահելու նպատակով: Հետայսու ևս, ցանկացած հրապարակման պատասխան լինելու է հրապարակային: Կարծում եմ սա արդար մոտեցում է մեր քաղաքացիների նկատմամբ: Քաղաքացին արժանի է իմանալ ճշմարտությունը, եթե խնդիրը արդեն դարձել է հրապարակային: 2. Իրավունք ուներ ոստիկանությունը հրապարակելու տեսանյութը: Այո, ուներ: Ոստիկանությունը իր պաշտոնական խողովակներով /հաղորդում, թերթ, համացանցային ալիք և այլն/ իրավունք ունի հրապարակել օրինական ճանապարհով ձեռքբերված ոստիկանության գործունեության վերաբերյալ ցանկացած տեսանյութ: Ի դեպ առ այս պահը որևէ մեկը նույնիսկ չի էլ դիմել տեսանյութը հեռացնելու խնդրանքով: 3. Արդյոք բոլորն են տեսանկարահանվում: Այո, տեսանկարահանող սարքերը առկա են ծառայություն իրականացնող բոլոր տեսուչների մոտ: Նկարահանվում է ամբողջ ծառայության ընթացքը: Առ այսօր եղել են շատ նման դեպքեր,երբ վարորդը, ընդ որում շատ ավելի հայտնի մարդ փորձել է իրականությունը ուրիշ կերպ ներկայացնել, այդպիսի միջադեպերը հիմնականում ավարտվել են ամոթխած ներողությամբ: Սա առաջին դեպքն էր ԶԼՄ-ի ներգրավմամբ: Հ.Գ. Ի դեպ հանուն արդարության ավելացնեմ, որ տեսախցիկները օգնել են բացահայտել նաև բացասական իրողություններ ու պատժել չարամիտ ծառայողների: Այնպես որ ամեն բան արվում է հանուն քաղաքացու, իսկ 21-րդ դարում լեյտենանտ Շմիդտի որդիների առկայությունն ուղղակի ծիծաղելի է: Լավ եղեք, անվտանգ երթևեկություն Լիանա Զուրաբյանին և երջանիկ մանկություն փոքրիկ Լևոնին»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am