Կրկին լոլիկներ՝ Մերկելի վրա. տեսանյութ
Անհայտ անձինք լոլիկներ են նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա նախընտրական հանրահավաքի ժամանակ, որն անց է կացվել ուսանողական Հեյդելբերգ քաղաքում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով գերմանական «Dpa» լրատվական գործակալությանը: Մերկելը տեղի ունեցածին ժպիտով է արձագանքել: Ոստիկանները կարծում են, որ լոլիկ նետողները երկուսն են եղել:
