PR-ը օրենքից վեր. Դանիել Իոաննիսյան

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանությունը երեկ հրապարակեց 6-7 րոպե տեւողությամբ մի տեսանյութ, որն ամբողջությամբ նկարահանված է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կրծքին փակցված տեսախցիկով: Զավեշտալի պատմություն Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները փորձում տուգանել ժամկետի մեջ գտնվող տեխզննության կտրոն չունեցող «Toyota»-ի վարորդին՝ Լիանա Զուրաբյանին: Վարորդը խուսափում է ոստիկաններին փաստաթղթեր ներկայացնելուց եւ հեռանում: Ոստիկանները հետապնդում ու ապա նորից են կանգնեցնում վարորդին, որն այս անգամ ցույց է տալիս, բայց չի տրամադրում իր փաստաթղթերը... Ապա նորից հեռանում է: Ոստիկանները կրկին հետապնդում ու կանգնեցնում են վարորդին, որն արդեն սկսում է գոռալ, թե «իմ ավտոյի վրա ակտ չպտի գրեք», սպառնալ «զանգել ղեկավարությանը» եւ այլն: Պատմությունը էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ Լիանա Զուրաբյանի մեքենան այդ վեճերի ընթացքում ետ է գլորվում ու հարվածում Ճանապարհային ոստիկանների պարեկային մեքենային: Զուրաբյանը էլ ավելի է բորբոքվում ու հրաժարվում է ԱՊՊԱ կանչել: Հարգանքի տուրք տալով Ճանապարհային ոստիկանության տեսուչների համբերությանը եւ մի կողմ թողնելով վարորդի արարքի քննարկումը՝ փորձենք քննարկել ՀՀ ԿԱ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության՝ խնդրո առարկա տեսանյութի տարածման օրինականությունը: Օրենքն ու խախտումը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը ամրագրում է, որ անձնական տվյալ է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Այսինքն, խնդրո առարկա տեսանյութը Լիանա Զուրաբյանին վերաբերող անձնական տվյալ է: Նույն օրենքի 8-րդ հոդվածը ամրագրում է, որ «Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝ 1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, եւ տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ 2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից»: Տվյալ դեպքում հանրամատչելի աղբյուրի մասին խոսք չկա, քանի որ ՃՈ տեսուչի տեսախցիկի նկարահանած տեսանյութը հանրամատչելի չէ: Վարչական իրավախախտում գործող անձի պահվածքի ու տեղաշարժի մասին տեսանյութեր տարածելու իրավական նորմ, բնականաբար, որեւէ օրենքով ամրագրված չէ: Հետեւապես, ոստիկանությունը պետք է ունենար Լիանա Զուրաբյանի թույլտվությունը: Իսկ այդ թույլտվությունը չկար: Եվ անգամ ավելին, Զուրաբյանը, որը հանրության որոշ շերտերում հայտնի ասմունքող է, տեսանյութում խնդրում է, որ նշված միջադեպը «պետք չի լրագրողներին տալ»: Այսինքն, Ոստիկանությունը կոպտորեն խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ առանց թույլտվության եւ օրենքով ուղղակիորեն չնախատեսված դեպքում անձնական տվյալ հրապարակելով: Այսինքն, սեփական գործը գովաբանելու համար ոստիկանությունը չի խորշում նաեւ քաղաքացիների իրավունքներն ու ՀՀ օրենսդրությունը խախտել:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am