Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է. Մամեդյարով
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն օրը դեռ որոշված չէ: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են այս ամսվա ընթացքում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: «Կարեւորը քաղաքական որոշում ընդունելն է, որի հիման վրա Հայաստանի զորքերը դուրս կբերվեն օկուպացված տարածքներից»,- ասել է Մամեդյարովը:
