20 տարուց ավելի իշխող Էրդողանը պարտվեց խոշոր քաղաքներում. Ընդդիմությունը համաձայնվում է 2-րդ փուլի

Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքում հաղորդվել է արդեն, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49.3 տոկոսն, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը: Երրորդ տեղում Սինան Օղանն է՝ 5,2 տոկոս և չորրորդ տեղում պայքարն ընտրություններից առաջ դադարեցրած Մոհարեմ Ինջենը՝ 0,4 տոկոս:

Ինչպես և կանխատեսվում էր, քսան տարուց ավելի Թուրքիան ղեկավարող Էրդողանը պարտվել է խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Բուրսայում: Ընդ որում մեծ քաղաքներում իշխանությունը ընտրողների վստահությունը կորցրել էր դեռ տեղական ընտրություններում. այդ թվում այստեղի՝ Ստամբուլի քաղաքապետը ընդդիմադիր է:

Այսպիսով, եթե Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը հաստատի քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվվման արդյունքներն, ապա երկրորդ փուլն անխուսափելի է, որը տեղի կունենա մայիսի 28-ին: Երկրորդ փուլում Էրդողան-Քըլըչդարօղլու պայքարում կհաղթի ձայների պարզ մեծամասնություն ապահոված թեկնածուն:

Թուրքիայում առաջիկա օրերի հնարավոր զարգացումների արդյունքում կարող է փակվել Ռեջեփ Էրդողանի 20-ամյա պաշտոնավարման էջը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր վեց կուսակցություններ համախմբվել են նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ՝ առաջին անգամ իշխանության գալու իրական հնարավորություն ստանալով: Մի շարք հարցումներ վկայում էին, որ 74-ամյա Քըլըչդարօղլուն կարող էր հենց երեկ էլ՝ առաջին փուլում հաղթել՝ ստանալով հիսուն տոկոսից ավելի ձայն:

Պաշտոնավարման այս փուլն Էրդողանն ամփոփում է տնտեսական ծանր դրությամբ. ազգային արժույթը՝ լիրան աննախադեպ արժեզրկվել է, իշխանությունները չեն կարողանում զսպել գնաճը:

Բոլորին հետաքրքրում է հարցը, թե արդյոք Թուրքիայում իշխանության փոփոխությամբ կփոխվի նաև Անկարայի քաղաքականությունը Երևանի հանդեպ, հայ-թուրքական կարգավորումը իրականություն կդառնա, կդադարի աջակցությունը Ադրբեջանին: Էրդողանի թիմակից, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախընտրական հանդիպումներից մեկում հայտարարեց, թե ընդդիմությանը դուր չի գալիս Անկարայի աջակցությունը Բաքվին:

Եվ զարմանալի չէ, որ ադրբեջանական իշխանական մամուլն էլ ակտիվ քարոզչություն է տանում հօգուտ Էրդողանի թեկնածություն:
Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում է արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչ: Իսկ քվեարկության նախօրեին նա Ռուսաստանին մեղադրեց Թուրքիայում ընտրական դավադրությունների համար՝ Մոսկվային կոչ անելով ձեռքերը հեռու պահել Թուրքիայից։ Էրդողանն ու իշխանության տարբեր ներկայացուցիչներ հրապարակավ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ընդդիմության միջոցով իշխանափոխություն են ծրագրել Թուրքիայում:

Քըլըչդարօղլուն խոստանում է ժողովրդավարական բարեփոխումներ, ազատ խոսքի պաշտպանություն, հարթել Թուրքիայի հակասությունները ՆԱՏՕ-ի հետ, խորացնել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, ոտքի կանգնեցնել տնտեսությունը և փոխել Սահմանադրությունը՝ վերադառնալով նախկին՝ խորհրդարանական համակարգին:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերում գրեց, որ դրանք կայացել են, «ինչպես վայել է ժողովրդավարությանը»։

Թուրքիայի ընդդիմությանը սատարող ANKA լրատվական գործակալությունը պնդում է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն քվեների 7.66 տոկոսով առաջ է անցնում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

Երկու շաբաթից՝ մայիսի 28-ին անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու է ավելի շատ քվե ստացած թեկնածուն: Առաջին փուլին հաջորդող փողոցային զարգացումներ չեն լինի, որոշ տարերային հավաքներ գիշերը անցկացվել են, սակայն, Էրդողանն էլ, Քըլըչդարօղլուն էլ աջակիցներին արդեն երկրորդ փուլին են պատրաստում՝ երկուսն էլ վստահեցնելով, որ հենց իրենք են հաղթելու:

Գործող նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ ինքը զգալի տարբերությամբ է առջևում: 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, մինչդեռ, հիշեցրել է, որ ընտրողների 50 տոկոսից ավելին իշխանությանը ձայն չի տվել՝ նկատի ունենալով նաև նախագահի երրորդ թեկնածու Սինան Օղանի ստացած հինգ տոկոսից ավելի քվեն: Հենց նրա աջակիցների ձայները կարող են վճռորոշ լինեն երկրորդ փուլում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2619 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am