Նոր մեղադրանք՝ Յանուկովիչի հանդեպ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին սահմանադրական հեղաշրջման և 2010 թվականին իշխանությունն ապօրինաբար զավթելու մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։ Այդ գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել նաև արդարադատության նախկին նախագահ Ալեքսանդր Լավրինովիչին։ 2010 թվականին Ուկրաինայում չեղարկվել են սահմանադրական ուղղումները, որոնք ընդունվել էին 2004 թվականին։ Դրանք սահմանափակել են նախագահի լիազորություններն ու ընդլայնել խորհրդարանի ու կառավարության լիազորությունները։ Որոշումն ընդունել է Սահմանադրական դատարանը՝ առանց Գերագույն ռադայում քվեարկության։ Յանուկովիչի հակառակորդները հայտարարել են նման գործողությունների անօրինականության մասին։
