Նախարարությունը հավես չունի

2017 թվականի օգոստոսի 4-ին մի շարք կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով հանձնարարել բնապահպանության նախարարությանը լրջագույնս ուսումնասիրել և գնահատել միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին, քանի որ նրանցում հստակ նշված է, որ նման ծավալների հանքարդյունահանման հետևանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության և Հայաստանի քաղաքացիների ուսերին։ Խնդիրը նրանում է, որ այդ հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Լիդիանի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը։ Նաև բնապահպանության նախարարությանն առաջարկվել էր, որպեսզի այն՝ հաշվի առնելով ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետվությանը 2016թ․-ի ապրիլի 29-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը (մեր դիմումի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ)։ Դիմումը տալուց 25 օր անց ստանում ենք գրեթե ոչինչ չասող և հիմնական հարցադրումները հերթական անգամ անտեսող 1,5 էջանոց պատասխան՝ այս անգամ էլ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Սահակյանի ստորագրությամբ (տես այստեղ)։ Պարզվում է նախարարությունը որոշել է միայն տեղեկացնել, որ չի կարող ուժը կորցրած ճանաչել արդեն իսկ տրված դրական եզրակացությունը, քանի որ իրենց կարծիքով միջազգային անկախ փորձագիտական կազմակերպությունների ուսումնասիրություններում առկա հայտնաբերումները չեն կարող դիտվել որպես էկոլոգիական նոր գործոն։ Հետո ներկայացրել են իրենց այդ կարծիքն իբր հաստատող ինչ-որ կցկտուր հիմնավորումներ, որոնց իմաստ չենք տեսնում այս ձևաչափով անդրադառնալ, այլ ցանկանում ենք նշել միայն մեկ կարևոր փաստ․ Պատասխանում ընդհանրապես չկա ոչ մի հիշատակում այն մասին, որ բնապահպանության նախարարությունն ինքնուրույն ուսումնասիրել և գնահատել է միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների մոտ 160 էջ կազմող հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին ու թե ինչ եզրակացության է հանգել։ Այդ ամենն անելու փոխարեն, նախարարությունը որպես ապացույց հերթական անգամ մեզ է հրամցրել լեռնահանքային ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող օֆշորային Lydian International ընկերության պատասխան հիմնավորումները, որոնք իբրև թե չեզոքացնում են միջազգային անկախ փորձագետների ներկայացրած լուրջ կասկածները թթվային ապարների դրենաժի ռիսկերի և մակերևութային ու ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտման հարցերի հետ կապված։ Այս պատասխանից մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ երիցս ճշմարիտ են միջազգային անկախ փորձագետները, որոնք եկել են հետևյալ եզրակացության․ «Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի նախագծի շրջակա միջավայրի վրաազդեցության մասին տրված պետական փորձագիտական եզրակացությունում որևէ ձևով չիհիշատակվում թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ), դրա կանխման և վերահսկողությանանհրաժեշտությունը, առվակների, գետերի և ջրամատակարարման հնարավոր երկարաժամկետաղտոտումը կամ հոսքերի ուղղությամբ դեպի ներքև ԹԱԴ-ի արտազատման բնապահպանականկամ առողջապահական հետևանքները: Ըստ ամենայնի, ՀՀ կառավարությունում չկափորձագիտական ներուժ, որը կարող է ճանաչել, գնահատել և մշտադիտարկել Ամուլսարի ԹԱԴ-իկանխարգելումը կամ վերահսկել դրա հնարավոր հետևանքները Հայաստանի բնակչությանհամար»: Ստացվում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է խոշոր հանքարդյունաբերական ծրագրի էկոլոգիական ռիսկերի միջազգային անկախ գնահատում, իսկ բնապահպանության նախարարությունն այդպես էլ հավես կամ գիտելիք չունեցավ, որպեսզի ուսումնասիրի Ամուլսարի վերաբերյալ այդ կազմակերպությունների հաշվետվություններն ու ներկայացնի իր մասնագիտական կարծիքը։ Չէ՞ որ ավելի հեշտ է գրել և ասել, որ հավատում ենք Լիդիանի ներկայացրած փաստարկներին ու չունենք լուրջ փորձաքննություն իրականացնելու ներուժ՝ դրանով խուսափելով պատասխանատվության որևէ բեռ կրելուց։   Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am