Ո՞ւմ շահերն է սպասարկում ԱՄՆ քաղաքացի–«խորհրդական» Ժիրայր Լիպարիտյանը

Նիկոլ Փաշինյանի զանգվածային մտաթունավորման թիվ մեկ քարոզչազենքով՝ Հ1–ով, հարցազրույց էր տալիս ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը: Թե ինչո՞ւ էր այս անգամ Ժիրայր Լիպարիտյանն իր ապահով հեռուներից «գաստրոլների» եկել, պարզ դարձավ գրեթե միանգամից: Եկել էր Նիկոլ Փաշինյանի «գիծը» քարոզելու, Բրյուսելի հանդիպումից առաջ նրան ստորագրության խրախուսելու և հանրության (եթե լսող կար) լսելիքին լապշա կախելու, այսինքն՝ մոլորեցնելու և հեքիաթներ պատմելու:

Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Ժիրայր Լիպարիտյանը Լիսաբոնի տակ է մնացել: Խոսքը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի, այդ գագաթաժողովում Ղարաբաղյան հակամարտության թեմայով զարգացումների և Լևոն Տեր–Պետրոսյանի կիրառած վետոյի մասին է:

Ժիրայր Լիպարիտյանն այն ժամանակ ոչ միայն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր, այլև լուրջ դերակատարում ուներ բանակցային գործընթացում:

Եվ ահա այս անձնավորությունը, որը նախօրեին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում բացահայտորեն ադրբեջանաթուրքական քարոզչություն էր իրականացնում, 24-25 տարի առաջ կարևոր դեր ուներ բանակցային գործընթացում: Այսինքն, ենթադրելի է, որ նա դեռևս այն ժամանակ էր սպասարկում թուրքական ու ադրբեջանական շահերը, թեպետ հանդես էր գալիս Հայաստանի կողմից: Նման պայմաններում զարմանալի չէ, որ աննպաստ վիճակում պիտի հայտնվեր Հայաստանը:

Եվ ամեն դեպքում, հարցազրույցի ընթացքում նա մի քանի անգամ հիշատակեց Լիսաբոնի մասին: Ու վարպետորեն «մոռացավ», որ կյանքն ու բանակցային գործընթացը 1996-ից հետո շարունակվել են: Որ դրանից հետո եղել է Քի Վեսթ, Ռամբույե, Կազան: Որ «Մադրիդյան սկզբունքներ» են եղել: Նա այնպես է խոսում, թե տարբերակ չկար, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անկարելի մի բան էր և այլն, և այլն:

Ըստ Ժիրայր Լիպարիտյանի, 1994 թվականի մայիսին, պատերազմում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Հայաստանն ու Արցախը պիտի հայտարարեին, որ կապիտուլյացիայի են ենթարկվում ու իրենց հանձնում են պարտված Ադրբեջանի ողորմածությանը: Սա, է Ժիրայր Լիպարիտյանի հրամցրած «ռեալ պոլիծիկը»: Այո, հենց ռեալ պոլի-ծիկը:

Բա եթե ամեն ինչ այդքան անհույս էր, այն ովքե՞ր էին Ալիևին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: Թե՞ Լիպարիտյանն այդպես էլ չի կարողանում հաղթահարել այն փաստը, որ իրենից հետո եկան մարդիկ, ովքեր կարողացան նաև իր ստեղծած պարտվողական կացությունը վերափոխել ու շտկել բանակցային դիրքերը:

Չնայած ում ինչ ասես:

Առանց իր տարիքից ամաչելու, Ժիրայր Լիպարիտյանը 1998-2018 թվականների հայկական ղեկավարությանը վերագրեց բաներ, որ ուղղակիորեն սուտ են: Մասնավորապես, նա բանն այնպես ներկայացրեց, թե հայկական կողմը ոչ մի զիջումներ չէր ուզում անել, դրա համար էլ այսպիսի իրավիճակ եղավ, կամ նիրհել էին հաղթողի բարձի վրա, ինչը ևս սուտ է: Սուտ է, քանի որ անցած տասնամյակներում բանակն ու զինանոցը մշտապես արդիականացվել են, ռազմաքաղաքական բալանսը Հայաստանը կարողացել է պահել, կարողացել է դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու միաժամանակ զարգանալ, որքան էլ որ Ժիրայր Լիպարիտյանի համար անտանելի է միտքը, որ Հայաստանի, Արցախի հայությունը ի վիճակի էին դա անել:

Բանն այնտեղ հասավ, որ անգամ Փաշինյանի թիվ մեկ քարոզիչը չդիմացավ ու Լիպարիտյանին ասաց, թե նրա մոտեցումը ենթադրում է, որ պետք է ուղղակի հանձնվել թուրքերին և ադրբեջանական թուրքերին և հայցել նրանց ողորմածությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարգի ուլտրաթուրքական էր Լիպարիտյանի քարոզը, որ նույնիսկ նիկոլական քարոզիչը եթերում չդիմացավ:

Բայց դա էր հիմնական տպավորությունը, այդ ենթադրությունն էր բխում նրա ասածներից. Ժիրայր Լիպարիտյանը փաստացի սպասարկում է թուրքական ու ադրբեջանական շահերը:

Ժիրայր Լիպարիտյանն ու նիկոլ փաշինյանները, ալիևների ու էրդողանների հետ ձեռք-ձեռքի տված, ձգտում են մեզ համոզել, որ մենք բոլորս արդեն մեռել ենք և միակ բանը, որ կարող ենք անել, գերեզմանափոսում պառկելն ու ինքներս մեր վրա հող լցնելն է:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 679 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am