Այս իշխանության հինգ տարվա ընթացքում կայուն կերպով աճել է աղքատությունը․ Թադևոս Ավետիսյան

«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարության նախորդ շաբաթվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվա ապրիլին հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել, որը գերազանցել է 2000-2005 թվականների տարեկան բյուջեները՝ առանձին վերցրած։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընդգծել է, որ վերոնշյալը հերթական մանիպուլյացիան է։

«Առհասարակ, ցանկացած վերլուծություն կամ համեմատություն՝ լինի նախորդ ժամանակահատվածի կամ հարևան երկրների հետ, պետք է որոշակի նպատակ ունենա, ըստ որի՝ կարելի է ցույց տալ եզրակացության հիմնավորումը։ Այս իշխանությունների դեպքում կա պրիմիտիվ նպատակ, որի հիմքում ցույց տալն է, թե՝ «տեսեք՝ ինչքան լավ ենք ապրում»։Մինչդեռ տնտեսական աճի արձանագրումը մարդիկ իրենց առօրյա կյանքում են տեսնում։ Ու այստեղ մետաղադրամի մյուս կողմն ունենք. այս իշխանության հինգ տարվա ընթացքում կայուն կերպով աճել է աղքատությունը, ինչը մի քանի պատճառ ունի։ Չնայած իրենց բերած ամենատարբեր, նույնիսկ մանիպուլյատիվ համեմատություններին, անկախացումից հետո միակ 5 տարին է, երբ գներն էապես ավելի բարձր աճ են ունեցել, քան սոցիալապես անապահով խավերի եկամուտները։ Խոսքն անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում նշել է Թ. Ավետիսյանը։

Նրա խոսքով, 2020 թ. տնտեսական անկումից հետո տնտեսական աճ է եղել, բայց աղքատությունը չի կրճատվել, այն ծնող գործոնները դեռ կան։ «Դեռ վիճակագրություն չկա, բայց վստահաբար կարող եմ ասել, որ աղքատությունը կրկին շարունակում է աճել։ Իրականում տնտեսությունը չպետք է ինքնանպատակ աճի, ու այդ հանգամանքը պարծենալու առիթ տա իշխանությանը։ Գործող իշխանության խնդիրը հանրային կյանքի որակի բարելավումն է։ Այո, պարամետրերից մեկը տնտեսական աճն է, հարկային մուտքերի ավելացումը, բայց այստեղ էլ նորից պետք է հակադրել հետևյալը. երկար ջանք թափելով՝ իրենք վերցնում են մեկ ցուցանիշ, որով փորձում են հանրությանը շեղել այն իրականությունից, որի մեջ նա ապրում է։

Հիշեցնեմ, որ ժամանակին հարյուր փաստ էին ներկայացնում, հիմա երևի վիճակներն այնքան է վատացել, որ մեկ-երկու փաստով սահմանափակվում են։ Իսկ իրականում քաղաքացին ամեն օր տեսնում է, որ իր կյանքի որակի մասին վկայող հիմնական ցուցանիշները դեպի բացասականն են փոխվում։ Իսկ կյանքի որակ ասվածի մեջ պետք չէ միայն ստամոքսը հասկանալ։ Կյանքի որակը և մարդկանց բարեկեցությունը նաև ապագայի նկատմամբ որոշակիությունն է։ Որքան ինտենսիվ է այս իշխանությունը խոսում «ապագա կա» կարգախոսի մասին, այնքան իրականությունն այլ պատկեր է ստանում։ Մասնավորաբար, անորոշությունները մեծանում են, և, ի վերջո, մեծանում է սեփական երկրում ապրելու ռիսկը, ինչը արտագաղթի, նաև անորոշությունների ու մի շարք սոցիալական խնդիրների պատճառ է, որոնք այսօր ունենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը սոցիալ-ժողովրդագրական խնդիրների մասին է։

«Այս ամենի հիմքն այս իշխանության վարքագիծն է։ Կառավարությունը ցանկացած նման ռիսկ ու անորոշություն մեծացրել է։ Ու հիմա այս ամենին զուգահեռ որքան էլ ասեն, թե, օրինակ՝ ՀԴՄ կտրոնների թիվն աճել է N անգամ, ոչինչ չի փոխվում։ ՀԴՄ կտրոնների կամ, օրինակ՝ արտաքին՝ ռուս-ուկրաինական պատերազմի գործոնով պայմանավորված տնտեսական աճը, տրանսֆերտներից բխող աշխուժությունն ամբողջությամբ իրենց վերագրելը բան չի փոխում։ Մենք Covid-19-ի օրինակով գիտենք, թե նույն արտաքին գործոններով պայմանավորված՝ ինչպիսի տնտեսական դժվարություններ են լինում։ Երբ 2020-ին համավարակը տնտեսական անկման բերեց, ասում էին՝ «մենք ինչ անենք, արտաքին գործոնն է պատճառը»։ Հիմա, արտաքին գործոնով պայմանավորված, տարածաշրջանի մյուս երկրներում ևս տնտեսական աճ է գրանցվել։ Այժմ իրենք այս գործոնն ամբողջությամբ իրենց են վերագրում, որովհետև դրական ու ժամանակավոր արդյունք է ապահովել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտավորապես կանխատեսում է այն նախադասությունները, թե ինչ կասեն, եթե ներկա արտաքին գործոնները չլինեն, ու արդյունքում էական տնտեսական աշխուժություն, նաև հարկային մուտքերի էական նվազում լինի։

«Այդ անգամ էլ ասելու են՝ «մենք ինչ անենք, տնտեսությունը չնչին աճ է ապահովել, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվեց, դրամական մուտքերի ներհոսքը, արտահանումը ևս կրճատվեցին, որովհետև ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները թուլացան։ Կանեն նման հայտարարություններ, քանի որ, ըստ իրենց, իրենք ոչ մի բանի համար մեղավոր չեն, ոչինչ չեն թալանում, ամեն ինչ ճիշտ ու ողջ ծավալով են իրականացնում։ Սա կոչվում է անսահման պոպուլիզմ ու զրո պատասխանատվություն։ Սա է այս իշխանությունների վարքագիծը, ու ցանկացած համեմատություն այս սկզբունքի ներքո է կառուցվում»,- ասաց նա։ Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ այդ սկզբունքով է արվել նաև հարկային մուտքերի վերաբերյալ հայտարարությունը, ըստ որի՝ «ապրիլի հարկային մուտքերը գերազանցել են 2000-2005 թվականների տարեկան բյուջեները առանձին վերցրած»։ «Նույն տրամաբանությամբ կարող են, օրինակ՝ փորձել ինչ-որ թվեր գտնել մագաղաթներից ու համեմատել Քրիստոսից առաջ ունեցած ցուցանիշների հետ։ Պրիմիտիվ նեղքաղաքական շահն են փորձում առաջ մղել՝ ցույց տալով, թե՝ «տեսեք՝ 2000-ականներին մարդիկ ինչպես էին ապրում»։

Մինչդեռ մարդիկ լավ գիտեն, թե 2000-ականներին ինչպես էին ապրում։ Ես պատահական չբերեցի այն կարևոր ցուցիչը, ըստ որի, մեր նորանկախ պատմության միայն վերջին 5 տարին է, երբ ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով մարդկանց եկամուտները աճել են պատիկներով ավելի պակաս, քան գնաճը։ Այս իշխանության 5 տարում մարդկանց իրական՝ գնողունակ եկամուտները նվազել են, որը բերել է ծայրահեղ աղքատության աճի, նաև աղքատության միջին ցուցանիշի աճի, էլ չասեմ նաև չափավոր աղքատության աճի մասին։ Թեպետ միշտ ասում են՝ տեսեք՝ բարձրացրել ենք այսքան դրամով, բայց չեն ասում, որ մարդկանց կյանքն ավելի է բարդացել, խնդիրներն ավելի են շատացել, որովհետև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն իրենց բարձրացրածից շատ ավելի մեծ չափով է աճել»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am