Կրեմլն ու Էրդողանի ընտրությունները. Քըլըչդարօղլուի անսպասելի մեղադրանքը

Ողջ աշխարհի ուշադրությունը կիրակի օրը Թուրքիայում կայանալիք ընտրություններն են: Նախընտրական քարոզարշավը թեժ է, ընդդիմադիր թեկնածուն բոլոր հարցումներով ավելի մեծ տոկոսներ ունի, քան Էրդողանը:

Ռուսաստանում մեծ հույսեր են փայփայում, որ Էրդողանի կվերընտրվի: Արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն Մոսկվան չի ցանկանում, և էրդողանի հնարավոր պարտությունը ամենացավոտ Կրեմլում կընդունեն:

Ահա, Էրդողանի մրցակիցը երեկ անսպասելիորեն Մոսկվային մեղադրեց Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։ Թուրք ընդդիմադիր առաջնորդը Թվիթերում գրել էր, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում» , Մոսկվային կոչ անելով «հեռու պահել ձեռքերը թուրքական պետությունից»:

«Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», - գրել է Քըլըչդարօղլուն:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր մի շարք կուսակցությունների կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերջին հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը։

Մոսկվան Էրդողանի իշխանության օրոք՝ հատկապես վերջին տարիներին, ակտիվ համագործակցում է Անկարայի հետ։ Թուրքիայի կառավարությունն իր հերթին հրաժարվեց միանալ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին՝ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ ի պատասխան Ուկրաինա ներխուժման:

Այսօր ահա, Կրեմլը հերքեց Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու մասին Քեմալ Քըլըչդարօղլուի մեղադրանքները։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի հայտարարությանը, հավաստիացրել է, թե Մոսկվան այլ երկրների ներքին գործերին չի միջամտում:

«Մենք բազմիցս ասել և պնդել ենք, որ չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին և ընտրական գործընթացներին»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով. - «Մենք պաշտոնապես հայտարարում ենք այն մասին, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող, և եթե ինչ-որ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություններ է փոխանցել, ուրեմն նա ստախոս է»։

Երկու օրից պարզ կդառնան նախ, երկրորդ փուլ կլինի Թուրքիայի ընտրություններում, թե ոչ:

Թուրքիայի այս անգամվա ընտրությունները բավական հետաքրքիր են աշխարհաքաղաքական իմաստով: Թուրքիան թեև ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԱՄՆ-ը դժգոհ է Պուտին-Էրդողան ջերմ ու վստահելի հարաբերությունների մակարդակից: Արևմուտքին թեկնածուն այս ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2138 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am