Մենք փորձում ենք հարևանների հետ համակեցության կանոններ հաստատել, չեմ կարծում՝ Նեմեսիսի հուշարձանը նպաստում էր դրան, բայց ապամոնտաժումն անթույլատրելի է․ Հովիկ Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում շաբաթներ առաջ տեղակայված Նեմեսիսի հուշարձանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Չնայած որոշ պաշտոնատար անձինք հայտարարեցին, թե դա Հայաստանի ներքին գործն է, սակայն իշխանական որոշ շրջանակներում ծածուկ քննարկում են թուրքական իշխանության պահանջին ընդառաջելու հարցը՝ ապամոնտաժել հուշարձանը, քանի որ այն կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ, ինչու ոչ՝ Արցախի համար։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ խմբակցությունում հարցը չեն քննարկել, սակայն ինքն անձամբ թեեւ դեմ է եղել հուշարձանի տեղադրմանը, սակայն դեմ է նաեւ դրա ապամոնտաժմանը։ Ներկայացնում ենք ՔՊ-ական պատգամավորի հետ մեր զրույցը։

- Նեմեսիսի հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիայի իշխանությունները վրեժխնդիր եղան՝ հայտարարելով, որ այդ պատճառով են արգելել հայկական ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի օդային տարածքով։ Ավելին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան լրացուցիչ քայլեր կձեռնարկի Հայաստանի դեմ, եթե չապամոնտաժվի Նեմեսիսի հուշարձանը։ Հնարավո՞ր է ՀՀ իշխանությունները, իսկապես, հուշարձանն ապամոնտաժելու որոշում կայացնեն՝ հաշվի առնելով այս սպառնալիքները։
- Նախ՝ մի երկու արձանագրում․ առաջինը, ես տեղյակ չեմ եղել այդ արձանի տեղադրման մասին, երկրորդ՝ Թուրքիան իրեն չի պահում տարածաշրջանային գերտերությանը վայել կեցվածքով, եւ, հետեւաբար, դրանից կարելի է հետեւություն անել, որ ինքը ցանկացած առիթ կարող է օգտագործել՝ հարաբերությունների հաստատման գործընթացը տորպեդահարելու համար։ Բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ անթույլատրելի է արձանն ապամոնտաժելը։
- Իսկ ինչո՞ւ խանդավառված չեք եղել արձանի տեղադրմամբ։
- Որովհետեւ մենք հիմա գտնվում ենք աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում եւ փորձում ենք մեր հարեւանների հետ համակեցության կանոններ հաստատել, որպեսզի փորձենք խաղաղություն հաստատել, չեմ կարծում, որ այս պահին հուշարձանի տեղադրումը նպաստում էր այդ գործընթացին, եւ նույնիսկ հակառակը։ Դա եղել է քաղաքային իշխանությունների նախաձեռնությունը, բայց տեղադրելուց հետո դրա ապամոնտաժումը համարում եմ անթույլատրելի։
- Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունները մեկ տարուց ավելի բանակցություններ են վարում ընդհանուր սահմանի բացման եւ հարաբերությունների կարգավորման շուրջ, եւ չնայած դրան՝ Թուրքիայի արտգործնախարարը, եթե չեմ սխալվում՝ Ֆրանսիայում մեր հայրենակիցներին գորշ գայլերի նշանն էր ձեռքով ցույց տվել։ Դա նպաստո՞ւմ է հաշտեցման գործընթացին, պարզ չէ՞, որ եթե անգամ արձանն էլ հեռացնենք, ապա հաշտեցում չի լինելու, հակառակը` Թուրքիան նոր պահանջներ է դնելու։
- Իհարկե, դա էլ չի նպաստում, բայց չեմ կարծում, որ իրենց բոլոր քայլերին սիմետրիկ պատասխաններ պիտի տանք։ Ընդունենք, որ Նեմեսիսի արձանի որոշումը քաղաքապետարանը շուտվանից է ընդունել եւ կյանքի կոչել, բոլոր դեպքերում՝ եղածը եղած է»։

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am