Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործն այսօր վերջնականապես քանդվեց (video)

«Այն, ինչ կատարվեց այս դատական նիստում, իրոք, անակնկալ էր»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դիզվառելիքի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստին ամբաստանյալներից Գևորգ Հարությունյանը հայտարարել է. «Սերգո Կարապետյանը զանգեց, ասաց՝ երկար չեմ կարող խոսել, ես նմանատիպ ցուցմունք եմ տվել, որ նախագահն է ասել, պայմանավորվածություն կա, որ պետք է գործը կարճվի, գումար վերականգնվի ու դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ, որ գործը չերկարի»։

Ամրամ Մակինյանն ասաց, որ Գևորգ Հարությունյանն իրականում ծանրութեթև էր արել իր կատարած, այսպես ասած ոչ արժանահավատ տեղեկություններ հայտնելն ու զրպարտելը, և այսօր հայտնեց իրականությունը։

«Ի՞նչ բացահայտվեց։ Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը խնդրել է իր ենթակա աշխատողներին... Մենք նաև ցույց տվեցինք, որ Գևորգ Հարությունյանի ՝ այս ցուցմունքը տալու հաջորդ օրը հանգուցյալ Սամվել Գալստյանն է նույն ցուցմունքը տառացի կրկնել։

Այսինքն, այսօր դատական նիստի ընթացքում հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ և մեղադրող լինելը։

Ափսոսում եմ, որ այսօր Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը չեն կարող այս դատական նիստին մասնակցել, մահացել են, վստահ եմ, որ այդ ցուցմունքներն առերես կպնդվեր ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի կողմից»,- ասաց Ս. Սարգսյանի պաշտպանը։

Նա նշեց, որ այս գործի մասին ասել է՝ այստեղ ոչ թե հանցակազմ չկա, այլ ընդհանրապես հանցագործության դեպքն է բացակայում։

«Բոլորն էլ տեսնում են, թե մեղադրողն ինչ ջանքեր է գործադրում, որ փորձի ինչ-որ մի բան ցույց տա հանրությունը։ Դատարանը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, վստահ եմ՝ հասկանում է, որ այստեղ գործ ունենք հանցագործության դեպքի բացակայության հետ։ Սա այս երկրի ամոթն է, ամոթ է մեղադրել հանրապետության նախագահին այս փաթեթավորմամբ քրեական գործով։

Իրականում ամոթ է, որ մենք տարիներ շարունակ այս դատական նիստին ենք մասնակցում, փորձում ենք ապացուցել մի բան, որն ընդհանրապես ապացուցելու կարիք չունի։ Սա խայտառակություն է, ինձ մոտ իրականում շոկ է»,- ասաց Ա. Մակինյանը։

Նրա խոսքով, մեղադրողը փորձում է դատավարության մասնակիցների վրա ճնշումներ գործադրել, ովքեր մեղադրանքին ոչ հաճո ցուցմունքներ են տալիս։

«Իրականում այս գործն այսօր վերջնականապես քանդվեց, չնայած ինձ համար չկար էլ ի սկզբանե»,- ասաց պաշտպանը։

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրող ցուցմունքներ էին տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը նախաքննության մի որոշակի փուլում։

«Գևորգ Հարությունյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց այդ ցուցմունքը տալու իրական պատճառների, խնդրանքի մասին, որ իրեն ասել են՝ գնացեք, այդպես ցուցմունք տվեք նախագահի դեմ, քանի որ Սերգ Կարապետյանը նշել է՝ ես այդպես եմ ցուցմունք տվել, որովհետև գործը կարճվելու է։

Ինչպես Գևորգ Հարությունյանը նշեց՝ խաբելով ու մոլորվելով, այդ ցուցմունքը տվել է։

Ոչ մի ցուցմունք չմնաց, քանի որ մենք ցույց տվեցինք, որ Սամվել Գալստյանն այդ նույն մեղադրող, ոչ արժանահավատ, կեղծ ցուցմունքը տվել է Գևորգ Հարությունյանի ցուցմունք տալուց անմիջապես հետո։ Գևորգ Հարությունյանը նշեց՝ հաշվի առնելով իր, Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի հարաբերությունները, այո, կարծում է, որ նույն խնդրանքով Սերգո Կարապետյանը դիմել է նաև Սամվել Գալստյանին»,- ասաց Ամրամ Մակինյանը։

 

 

0 0

դիտվել է 662 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am