Ա՛յ, տնաշեն, էդ քո դատարկ առօրյան նկարագրելու համար գի՞րք ես տպում

Արվեստը, գրականությունը մարդուն մաքրագործելուց զատ, իր մեջ անպայման պայթուցիկ է պարունակում, որը պետք է անհանգստացնի տերերին, իշխողներին՝ ստիպելով վերջիններիս լարվել, զգուշանալ, սթափվել և անգամ շոկ ապրել: Մեր գրականությունն ու արվեստը երբե՛ք այնքան անատամ, անվտանգ, անշառ չի եղել, ինչպես հիմա է: Սեր, բնություն, հայրենք երգելը, պարապ երկխոսություններ շարադրելը Նոյի թվի բաներ են: Կուշտ ենք: Բայց արի ու տես, որ հիմա էլ են մերոնք նույն լարի վրա մնացել: Լարը մաշվում-պոկվում է, կպցնում են ու էլի նո՛ւյնը, նո՛ւյնը, նո՛ւյնը... Թող իշխանությունն անխռով ապրի, իրենց անցավ գլուխներն ինչո՞ւ դնեն ցավի տակ: Այսպես են մտածում մեր ստեղծագործողները ու շարունակում ջերմոցային գործեր ստեղծել՝ բանաստեղծություն, պատմվածք, վեպ, կտավ, թատերական ներկայացում, երկու նոտայանոց երգ կամ անհամ երաժշտություն: Պետական մրցանակի արժանացած մի գրողի գործ եմ կարդում ու քունս տանում է: Էս մարդը մի 20 էջ գրում է այն մասին, թե ինքը ինչպես է ծխում, ինչպես է սուրճ խմում, ինչպես է իր սիգարետի ծուխը բարձրանում երկինք ու իրեն մղում խորհրդածելու: Ինչի՞ մասին: Ոչնչի: Կամ էլի այն մասին, թե ինչպես է ինքը ծխում ու սուրճ խմում՝ զմայլվելով իր տեսադաշտում հայտնված անծանոթ կնոջ «նրբագեղությամբ»: Ա՛յ, տնաշեն, էդ քո դատարկ առօրյան նկարագրելու համար գի՞րք ես տպում: Թվում է՝ բոլորի մեջ ներքին գրաքննիչը ամուր նստած է, շատերը, ասես, բացառիկ զգուշությամբ են ստեղծագործում՝ հանկարծ վերևներին չբարկացնեն... Ախր, արվեստն ու գրականությունը ազատության հոմանիշ են, մինչդեռ, մերոնք, ասես, բանտում նստած Քրիստոս ու խաչ են փորագրում... Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am