Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները
Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի է ունենում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Հանդիպումն անցնում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար փակ ռեժիմով: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան հայտարարությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն նախորդ հանդիպումներում ընդունած որոշումներ, տարածաշրջանային տարբեր հարցեր: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ: Նրան կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
