Հակաօրինական է ասմունքողի նկատմամբ վարչարարության տեսանյութի հրապարակումը. ՀՀ արդարդատության նախկին նախարար

ՀՀ արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադարձել է ՀՀ ասմունքող Լիանա Զուրաբյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչների միջև տեղի ունեցած ընդհարմանը, որի շուրջ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել:  Նրա գրառման մեջ ասվում է. «Ոստիկանությունը նյութ է հրապարակել մի կին վարորդի նկատմամբ իրականացվող վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ, անվանելով այն «միջադեպ»: Կենցաղային եզրույթները, այդ թվում՝ «միջադեպը», իրավագիտության հարթությամբ բոլորովին այլ իմաստ ու արժեք ունեն: Կենցաղային տեսանկյունից, այո՝ դա միջադեպ է, ընդ որում, հրապարակման միջոցով հանրամատչելի դառնալուց հետո դրա «հերոսների» վարքագիծը կարող է սոցցանցում, և ոչ միայն, անընդունելի, անգամ, ցավոք, ծաղրանքի արժանի լինել, սակայն դա, նախ, իրավական հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն: Իսկ վարչական վարույթի ու վարչարարության վրա հավասարապես տարածվում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերը, այդ թվում՝ 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դատավարության հրապարակայնության սահմանափակումների վերաբերյալ դրույթները: Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, վարույթի նյութերը կարող են տրամադրվել վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա, այսինքն՝ դրանք հրապարակման ենթակա չեն: Չեմ անդրադառնում նաև մի շարք այլ փաստարկների: Բազում օրինակներ կարող եմ բերել նաև իմ պրակտիկ աշխատանքից, երբ հիացել եմ ոստիկանների աշխատանքով, անձնազոհ կեցվածքով, սակայն լուսաբանման այս եղանակը գուցե «էֆեկտիվ է», սակայն աղերսներ ունի օրենքի հետ…»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am