Որտեղից են Հայաստանում առաջանում «հակառուսական տրամադրությունները»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչպես միշտ, ուզում եմ խուսափել ծայրահեղություններից: Վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելը խայտառակություն չէր, պետության կործանում չէր, դիվանագիտական պարտություն չէր, ստրկամտության դրսեւորում չէր: Դա քաղաքականություն է, որտեղ պետք է հաշվեկշռել շահերը, կանխատեսել, թե այս կամ այն քայլից ինչ օգուտներ ես ստանալու, ինչ վնասներ ես կրելու եւ այլն: Արդյոք ճի՞շտ էին այս կոնկրետ դեպքում հաշվարկները՝ դժվարանում եմ ասել: Բայց ամեն մի մեծ կամ փոքր իրադարձության առիթով նվնվալը, թե մենք պետություն չունենք, մենք բանակ չունենք, դիվանագիտություն չունենք, ԱԻՆ չունենք, ֆուտբոլ չունենք եւ այլն՝ դա, ինձ թվում է, չի նպաստում իրականում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Մյուս կողմից՝ մեր իշխանությունները չեն սովորել հանրության հետ շփվելու ճիշտ ձեւերը: Եթե մտադրություն չկար մասնակցելու տվյալ զորավարժություններին, ապա պետք էր դրա մասին ասել մեկ շաբաթ առաջ, երբ հայտնվեցին դրա մասին հրապարակումները, եւ ոչ թե յոթ օր շարունակ խորհրդավոր լռություն պահպանել: Գիտե՞ք, այդ լռությունը, լուրերը որեւէ ձեւով չմեկնաբանելը ինչպիսի ուղերձ է պարունակում. «Մենք՝ իմաստուն իշխանավորներս, գիտենք, թե ինչ ենք անում, եւ ձեզ՝ քաղաքացիներին, արժանի չենք համարում մեր քայլերի մասին տեղյակ պահելու: Երբ կբարեհաճենք բացատրություն տալ, այն ժամանակ էլ ձեզ մի երկու նախադասություն կշպրտենք»: Նման մեծամտությունը, գոռոզությունը, մեղմ ասած, չի նպաստում «իշխանություն-հասարակություն» երկխոսությանը: Նույն ծայրահեղությունները դրսեւորվում են փողոցների վերանվանման հարցում: Արդեն գրել եմ, որ այստեղ շտապողականությունը, արմատական, հեղափոխական մոտեցումներն անտեղի են՝ սկզբից պետք է հաղթահարել «հետխորհրդային» մտածողությունը մեր ուղեղներում, հետո մտածել խորհրդանիշների մասին, հակառակ դեպքում բոլոր խորհրդանիշները կեղծ կլինեն: Բայց Կրեմլի եւ նրա քաղաքականության ջատագովների արձագանքն այդ խնդրին նույնպես տարակուսելի է: Դումայի պատգամավորներից մեկն ուղղակիորեն ասաց, որ եթե վերանվանումների վերաբերյալ քննարկումները շարունակվեն, ապա Մոսկվան մեզ կպատժի: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նման որոշում ընդունվի, այլ՝ անգամ քննարկվեն այդ հարցերը: Այսինքն՝ մի երկրի պատգամավորը հաթաթա է տալիս մեկ այլ երկրի քաղաքացիների՝ հանկարծ այս հարցը չքննարկեք: Հետո էլ զարմանում են, թե որտեղից են Հայաստանում առաջանում «հակառուսական տրամադրությունները»: Դրանք առաջանում են ոչ թե արեւմտյան դրամաշնորհների, ոչ թե Սորոսի մեղքով: Դրանց գլխավոր պատճառներից մեկը ռուսաստանցի չինովնիկների ամբարտավան կեցվածքն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am