Մինչև ատամները զինվողին ասում են` «բարով վայելես»

Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս կավելացնեն պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը, այսօր հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, մի զգալի մասը կրկին նախատեսված է պաշտպանական նպատակներով։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք», - ասել է Ալիևը:

Նկատենք, որ Ադրբեջանի 2023-ի պետբյուջեն պաշտպանության և ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսում է 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետական բյուջեի ծախսերի 16 տոկոսը:

Հայտնի է, որ Կարսում այսօր օրերին ընթանում են «Հեյդար Ալիև 2023» թուրք–ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունները: Ադրբեջանն ու Թուրքիան տարեկան տասնյակ համատեղ զորավարժություններ են իրականացնում: Օրինակ՝ միայն 2021 թվականին, հայտնի է, որ անց են կացվել համատեղ՝ 15, իսկ 2022 թ.՝ նման 16 զորավարժություններ, այս տարի ևս նախատեսվում են մեկ տասնյակից ավել զորավարժություններ անցկացնել:

Սա՞ է Հայաստանի հետ «խաղաղության» ձգտող, հարևանություն անելու «երազող» Ադրբեջանն ու Թուրքիան: Սա՞ է խաղաղության նախապատրաստվող դարաշրջանը, որի մասին շարունակաբար խոսում է Փաշինյանի իշխանությունը...

Անցյալ ամիս էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ հերթական խորը ռազմական համագործակցության հիմքերը գցեց.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաք» ընկերությունն ապրիլի վերջին ստորագրել են Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մտադրության արձանագրություն։ Փաստաթուղթն ստորագրել են «Բայրաքի» գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության ռազմատեխնիկական աջակցության գծով փոխնախարար Ագիլ Գուրբանովը։ Եվ ամեն ինչ տեսախցիկների առջև` թուրքական ընկերության ղեկավարությանը պարգևատրելով, նույնանման հագուստներ կրելով, լուսանկարվելով և այլ «խորհրդանշական» ժեստերով:

Ի՞նչ է պատասխանում` մինչև ատամները զինվող, ռազմական ոլորտը զարգացնելու քաղաքականություն տանող, շարունակաբար սպառնացող Ալիևին, Փաշինյանի իշխանությունը... Որ Հայաստանը, միևնույն է, շարունակելու է խաղաղության օրակարգը առաջ տանել, որը նշանակում է զիջել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2460 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am