Թիվ 57 մանկապարտեզի տնօրենը Տ. Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է. նա կրթություն սկսել է ստանալ պաշտոնի նշանակվելու տարում

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թիվ 57 ման­կապարտեզ հիմնարկի ղեկավարի պաշտոնում դեռևս 2011 թվականին նշանակվել է Մարգարիտա Հովհաննիսյանը: Մինչ այդ 2010 թվականին, նա աշխատել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 54 մանկապարտեզ-հիմնարկում, որպես դաստիարակ: «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 57 մանկապարտեզ-հիմնարկի ղեկավար նշանակվելու տարում էլ ընդունվել է (Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտու­տի «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլ­տետը՝ ավարտելով ստացել մանկավարժի և հոգեբանի որակավորում: Այ­սինքն՝ բարձրագույն կրթություն է սկսել ստանալ նույն այն ժամանակա­հատվածում, երբ պաշտոնի է անցել: Մեզ հայտնի դարձավ նաև, որ Մար­գարիտա Հովհաննիսյանը Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է: Նշանակման ժամանակահատվածում Տա­րոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի աոաջին տեղակալն էր: Երևա­նի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանի որոշումով է նա նշանակվել մանկապարտե­զի տնօրեն: «2006 թվականին ստեղծվել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ը, որի մեջ մտնում է Ավանի 7 մանկապարտեզ-հիմնարկ: ՀՈԱԿ-ի տնօրենն է Լուսինե Պողոսյանը»,- ասաց Արթուր Գևորգյանը: Հարցին ճի՞շտ է, որ Մարգարիտա Հովհաննիսյանը Տարոն Մարգարյանի բարեկամուհին է, վարչության պետը պատասխանեց, որ նման տեղեկու­թյուն իրեն հայտնի չէ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության համար բացված loveyerevan.am կայքի փոխանցմամբ էլ ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանն այդ պաշտո­նին նշանակվել է 2011 թ., իսկ 2007-ից ՀՀԿ-ի շարքերրւմ է»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 767 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am