Խաչիկ Ասրյանի և «Հայոց արծիվներ»-ի հերթական այցն Արցախի հարավարևելյան շրջանում մարտական ծառայություն իրականացնող զորամասեր

  • Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի
    կապակցությամբ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության խորհրդի անդամները՝ կազմակերպության առաջնորդ
    Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Արցախի
    հարավարևելյան շրջանում մարտական ծառայություն իրականացնող
    զորամասերում՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին,
    սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին
    շնորհավորել տոնի առթիվ: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին
    շնորհավորական ելույթներ: Ելույթ ունեցավ նաեւ «Հայոց արծիվներ»-ի
    առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ մասնավորապես նշելով. «Պաշտպանության
    բանակի 18-րդ դիվիզիայի ազգապա՛հ հրամանատար, գնդապետ Ջալալ
    Հարությունյան, հայոց ազգային բանակի հարգարժա՛ն սպաներ,
    ենթասպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, սիրելի՛
    արծիվներ:
    Արցախի սուրբ հողի վրա մարտական ծառայություն իրականացնող
    պատմական այս զորամասում ելույթս սկսում եմ Լեռնահայաստանի
    հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամով.
    «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ
    զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական
    Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ: Այո՛, դո՛ւք եք,
    որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում
    խղճներիդ և ասում. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ
    հաղթություն պիտի բերեմ»: Եվ այդ հաղթությունը դո՛ւք եք բերում ձեր
    ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար:
    Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.450
    հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ
    կազմակերպած «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց
    շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախի Հանրապետության անկախության
    26-րդ տարեդարձի առթիվ: Անկախություն, որ կերտվեց 20-րդ
    դարավերջին՝ արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում:
    Անկախություն, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան
    ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները: Փա՛ռք ու
    պատիվ նրանց և Ձեզ՝ արժանապատիվ զինվորականներ:
  • Միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց
    նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր
    հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
    Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության,
    հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը:
    Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած է հինավուրց և
    քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդը՝ ի դեմս
    խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված-հորինված Ադրբեջանի, իսկ
    ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող, ձեզ սպասող
    արժանապատիվ ձեր ծնողները:
    Թող Աստված պահպանի ձեզ և ձեր ընտանիքներին:
    Թող Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:
    Կեցցե՛ք դուք,
    Կեցցե՛ հայոց ազգային բանակը,
    Կեցցե՛ հայոց անկախ պետությունը»:
    Խաչիկ Ասրյանը կազմակերպության խորհրդանիշ սպիտակագլուխ
    արծիվ հուշանվերով և թանկարժեք նվերով պարգևատրեց ՊԲ 18-րդ
    դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանին:
    «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով և թանկարժեք
    նվերներով պարգևատրեց դիվիզիայի հրամանատարի բոլոր
    տեղակալներին և զորամասերի հրամանատարներին: Թանկարժեք
    նվերներով պարգևատրվեցին նաև զորամասերի մի շարք սպաներ,
    ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային
    զինծառայողներ:
    Հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում
    Խաչիկ Ասրյանը երախտագիտություն հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ»
    ընկերության գլխավոր տնօրեն, հայրենասեր հայորդի Ռալֆ Յիրիկյանին՝
    «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին
    լրջագույնս աջակցելու համար:
    «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության տեղեկատվության և
    հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am