Այդ քայլից հետո մեզ տրորելու-անցնելու են...

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, այսօր Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերություններն առանց նախապայմանների էլ կընթանան։

Հարցին, թե հանուն հայ-թուրքական հարաբերությունների Երևանը կհանի՞ «Նեմեսիսի» հուշարձանը, Գրիգորյանը պատասխանել է․ - «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում։ Քաղաքական որոշում չի եղել»։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում երեկ ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։

«Նրանց [հայկական կողմին] ասել ենք` եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։ «Ազատության» հարցին, թե սա չի համարո՞ւմ Անկարայի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտություն, Գրիգորյանը պատասխանեց․ - «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերում խառնվելու»։

Հիշեցնենք, որ Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Պաշտոնական Անկարան և Բաքուն անմիջապես դատապարտեցին Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։
Երեկ արդեն որերորդ անգամ անդրադարձավ արձանի տեղադրմանը...

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։ Նշելով, որ այդ հուշարձանի տեղադրումը Թուրքիայի համար անընդունելի է, Չավուշօղլուն հիմնավոր չի համարել հայկական կողմի պարզաբանումները, թե այն տեղադրվել է քաղաքային իշխանությունների կողմից։ «Մենք անհրաժեշտ մեսիջներ ենք ուղարկել՝ և՛ մեր հատուկ ներկայացուցչի միջոցով, և՛ այլ խողովակներով։ Մեր կայացրած որոշումից հետքայլ անելու խոսք չկա։ Մենք դիտարկում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը, աշխատում ենք դրանց վրա, և կներկայացնենք նաև նախագահին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքիայի համապետական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին Չավուշօղլուն առիթը բաց չի թողնում դատապարտելու Երևանում «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված հուշարձանի տեղադրումը ու Թուրքիայի կոշտ դիրքորոշումը արտահայտելու համար։

Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այս հարցում զիջումը կործանարար է լինելու Հայաստան պետության համար: «Նեմեսիս»-ի հուշակոթողի հետ կապված որևէ զիջումից հետո հաջորդ թիրախները դառնալու են Նժդեհի արձանը, ինչու չէ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Անկարան վերջին օրերի իր նյարդային հայտարարություններով ստուգում է, թե Հայաստանը որպես ինքնուրույն, ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ անշեղորեն բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը:

Թուրքական պահանջներին ի պատասխան հնարավոր զիջմանը հետեւելու է Հայաստանը` որպես պետություն տրորել-անցնելու քայլը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3216 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am