Չէ՞ որ որեւէ «հաբռգած» պաշտոնյայի զավակի հետ կապված տեսանյութ մինչ օրս չեն հրապարակել

Ցանկացած երեւույթ այնքան կարեւոր չէ, որքան դրա ընկալումը հանրության կողմից։ Ասենք, դատական անարդար մեկ վճիռն ինքնին ոչինչ է, ի վերջո՝ դատավորներն էլ մարդ են եւ սխալվելու իրավունք ունեն, սակայն անգամ մեկ վճռի արդյունքում ձեւավորվող հանրային կարծիքն այն մասին, որ մեզանում «դատարան չկա», անչափ կարեւոր է։ Ընդհանրապես՝ իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած ձեռնարկված քայլ։ Երբ ժամանակ առաջ որոշեցին ճանապարհային ոստիկանների կրծքին տեսախցիկներ ամրացնել, մեզ թվում էր, թե խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է՝ որ տեսուչները փող չառնեն կարգազանց վարորդներից։ Անցավ ժամանակ, եւ, ինչպես բոլոր լավ գաղափարները, այս մեկն էլ հիմնովին այլասերվեց՝ կաշառք վերցնող տեսուչները, երբ պետք չէ, անջատում են այդ «կամերաները», ջնջում տեսանյութերը, իսկ երբ պետք է քաղաքացուն «խայտառակել», տեսանկարահանում են ու առանց քաղաքացու թույլտվության տարածում համացանցով։ Արդյոք սա ոստիկանության նկատմամբ անվստահություն չի առաջացնում։ Չէ՞ որ որեւէ «հաբռգած» պաշտոնյայի զավակի հետ կապված տեսանյութ մինչ օրս չեն հրապարակել, իսկ վարորդական իրավունք չունեցող, մարդու մահվան պատճառ դարձած օրինախախտ անչափահասին մեզանում անգամ նախագահականում ոսկե մեդալ են տալիս։ Հաջորդ դիպվածը․ արտակարգ իրավիճակ է՝ տղամարդն իր ընկերուհուն պատանդ է վերցրել, ոստիկանությունը, բնականաբար, դեպքի վայրում է, ամեն ինչ անում են ինքնատիրապետումը կորցրած մարդուն վնասազերծելու համար, որը ոչ թե 50 միլիոն է պահանջում, այլ 5 քաղաքացի ու փաստաբան։ Վնասազերծումն ավարտվում է մարդու մահով։ Արդյոք հնարավոր չէ՞ր օպերացիան իրականացնել առանց զոհերի։ Իրավունք ունե՞նք կասկածել ոստիկանների պրոֆեսիոնալիզմին։ Կարծում եմ՝ այո։ Հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am