Գերմանիան հատուկ զգուշացում է հղել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ զգուշացում է հղել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին: Համապատասխան զգուշացումը հրապարակվել էնախարարության պաշտոնական կայքում: Ինչպես հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները կարող են իրականացվել նաև զբոսաշրջային վայրերում: Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:
