Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը
Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը: Նախընտրական քարոզարշավը կտևի ուղիղ 18 օր և կավարտվի սեպտեմբերի 22-ին: Նշվում է, որ Իրաքյան Քուրդիստանում ընտրելու իրավունք ունի շուրջ 5 մլն ընտրող, երկրի տարածքում կգործի շուրջ 46.000 ընտրատեղամաս: Այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
