Մալխասը մտավ Աղվան Հովսեփյանի մոտ, և գործը կարճվեց. քաղաքացին՝ դատական վեճի մասին

«Քաղաքացի Սարգիս Բժիկյանը դիմել է armtimes.com-ի խմբագրություն և ներկայացրել իր և «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Արսեն Սարգսյանի և Վահագն Նիկողոսյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները, որոնք իր իսկ խոսքով, չեն լուծվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, նախկինում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորչությամբ: Ըստ Սարգիս Բժիկյանի՝ ինքը 2008 թվականին վաճառել է Երևան քաղաքի Թումանյան 38 հասցեում գտնվող իր բնակարանն ու նկուղը Արսեն Սարգսյանին և Վահագն Նիկողոսյանին, որոնք պայմանագրի համաձայն պարտավորվել են 150 միլիոն դրամ արժողությամբ սեփականության գումարից նախապես վճարել 102 միլիոնը, իսկ մյուսը՝ որոշակի ժամանակ անց: Մնացորդային գումարը չստանալուց հետո, Սարգիս Բժիկյանը տեղեկացել է, որ իր անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում է կատարվել «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի անդամների անուններով: Այդ ամենից հետո նա դիմում է ներկայացրել դատարան, որտեղ էլ պարզվել է, թե իբր Արսեն Սարգսյանը և Վահագն Նիկողոսյանը երրորդ անձին՝ Ռուբեն Պետրոսյանին են փոխանցել մնացորդային գումարը, որը պետք է հանձնվեր Սարգիս Բժիկյանին: Դատարանում երրորդ անձի կողմից Սարգսյանին և Նիկողոսյանին տրամադրված ստացականն ուղարկվում է փորձագիտությունների հանրապետական բյուրո և պարզվում է, որ այդ ստացականը տրամադրվել է 2008 թվականի մարտի 15-ին՝ առուվաճառքի գործարքից 5 օր անց: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է, որ Ռուբեն Պետրոսյանը պետք է Սուրեն Բժիկյանին վճարի մնացորդային շուրջ 50 միլիոն դրամը: Դատից հետո մեր զրուցակիցը պարզել է, որ Ռուբեն Պետրոսյանն իր անունով որևէ սեփականություն չունի, իսկ դրամական միջոցներ՝ առավել ևս: «Խոստացան գումարը տալ մինչև 2010 թվականի դեկտեմբերը: Հետո պարզվեց, որ այս մարդը չի տալիս, խուսափում է, որոշեցի դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին»,- ասաց Սուրեն Բժիկյանը և նշեց, որ իրեն դատախազությունից պատասխանել էին, որ խնդիրը ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ է, այդ պատճառով էլ նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն:   «Դրանից հետո գլխավոր դատախազի մոտ հայտնվեց «Մալխաս» կոչեցյալը (Մալխաս ջազ ակումբի գլխավոր հիմնադիրը), որը եկել էր միջնորդելու իր գործընկերների համար: Քանի որ գործի կեղծիքները հայտնաբերվել էին և շարունակելը հետաքրքիր չէր, դատախազը հանձնարարություն տվեց, որ գործը տեղափոխեն Կենտրոնի դատախազություն՝ ուսումնասիրելու համար»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:   Այս ամենից հետո էլ գործի հետաքննությունը հանձնարարվեց ոստիկանության կենտրոնի բաժնի հետաքննիչ Գարեգին Բեգոյանին: «Բեգոյանը կեղծիքներ անելով, կեղծ ցուցմունքներ կազմակերպելով, կայացրեց որոշում գործը կարճելու վերաբերյալ: Ես այդ որոշումները բողոքարկել եմ»,- ասաց նա:   Հարցին՝ ի՞նչ հիմք ունեք, որ Աղվան Հովսեփյանը միջամտել է այս գործի օբյեկտիվ քննությանը, Սարգիս Բժիկյանը պատասխանեց. «Որովհետև Մալխասի գալուց հետո այդ վճիռը կայացվեց՝ գործը փոխանցել կենտրոնի դատախազություն: Վկաներ կան, Վեքիլյանին կարող եմ բերել և ասել՝ սա էլ Վեքիլյանը (դատախազ Դավիթ Վեքիլյան):   Սարգիս Բժիկյանը նշեց նաև, որ իր դիմումի հիման վրա 2016 թվականին ՀՔԾ-ում Գագիկ Բեգոյանի վերաբերյալ քրգործ է հարուցվել, վերջինս ունեցել է վկայի կարգավիճակ, սակայն քրգործը կարճվել է: «Էլի կարճեցին՝ մեդալ տալով: Բեգոյանին նախ առաջինը պարգևատրել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը: Բեգոյանը լինելով ոստիկանության քննչական բաժնի քննիչ՝ այս ընթացքում դարձել է ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերով քննիչ, մայոր է դարձել»,- ասաց Սարգիս Բժիկյանը՝ նշելով, որ ՀՔԾ-ի որոշումը դատախազի ստորագրմամբ դեռ չի ստացել: Դիմել է գլխավոր դատախազին, սակայն դեռ պատասխան չի ստացել»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am