«Պրն. վարչապետ, մարզպետն արհամարհում է Ձեր կառավարության որոշումը». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է վարչապետին. «Պարոն վարչապետ, երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզպետի մասին հրապարակվեց հերթական «Արմավիրի մարզպետի բեսպրեդելը շարունակվում է, հերթական անգամ տապալվել է տնօրենի ընտրության մրցույթը» հոդվածը, որը փաստում է, որ քանի դեռ այս խնդրի լուծման օրինական ելքը չեք գտնում, մարզպետին ոչ մի թթու խոսք չեք ուզում ասել, մարզպետն էլ շարունակում է արհամարհել Ձե՛ր կառավարության որոշումը ու Դուք, մեղմ ասած, չեք վիրավորվում Ձեր կառավարության որոշման նկատմամբ Արմավիրի մարզպետի արհամարհական վերաբերմունքից: Քաղաքակիրթ աշխարհում, որտեղ օրենքն է իշխանության շաչժիչ ուժը, այս երևույթն անպայման արժանիորեն կպատժվեր: Բայց քանի որ գործող իշխանությունը շատ հեռու է քաղաքակիրթ լինելուց, Օրենքն ու իր իսկ ընդունած իրավական փաստաթուղթը հարգելուց, արդյունքում ամենաշատը տուժում է այդ գյուղի դպրոցը, երեխաների կրթության սահմանադրական իրավունքը, որի պատասխանատվությունը 100%-ով կրում եք անձնապես Դուք: Իսկապես Ձեր կառավարության այս աշխատաոճի պատճառած վնասը մեր երկրի համար, հատկապես կրթության ոլորտի համար, վտանգավոր չափերի է հասնում: Հետևությունները՝ նույնպես, վերջապես որպես ՀՀ վարչապետ, գոնե Ձեր անձնական արժանապատվությունը պաշտպանեք, սանձեք ու կարգի հրավիրեք Արմավիրի մարզպետին: Հիմա գանք ԿԳ նախարարին: Օգոստոսի 30-ին Երկիր Մեդիայի եթերում էր պարոն Լևոն Մկրտչյանն ու հարցազրույց վարողը այն սկսեց հենց այդ օրը նախարարին ուղղված իմ բաց նամակից, որտեղ ուղիղ հարց եմ բարձրացնում այն մասին, թե ե՞րբ է վերջապես կայանալու ամիսներ շարունակ Արմավիրի մարզի այս դպրոցում ընթացող տնօրենի մրցույթը՝ կառավարության կողմից ընդունված իրավական փաստաթղթի տառին համապատասխան: Պատասխանի սղագրությունը սա է. «Իր (այսինքն՝ իմ, Ա.Բ.) բաց նամակների շարքը անսկիզբ ու անվերջ է (ասաց ժպտալով, որին պատասխանեցի ժպտալով): Զբաղվել ենք, հրապարակելուց հետո մարզպետը ևս տեղյակ է (կարծես մարզպետը չի այս ամենի հեղինակը ու նոր տեղեկացավ), փոխնախարարը կկապվի վարչության պետի հետ, հասկանանք իրավիճակը, հարցն ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի, երկար պատմություն ունի, բայց ամեն դեպքում իմ վերահսկողության տակ է»: Պարոն Մկրտչյանը խոստովանում է, որ երկար պատմություն ունի ու չի ասում, թե ո՞վ է երկարացրել այս պատմությունը: Այդ ուսումնասիրություն ասելով չգիտեմ, թե ինչ նկատի ունի նախարարը, բայց հուշեմ, որ ուսումնասիրել պետք չի, վաղուց պետք էր Կառավարության համապատասխան որոշման համաձայն տնօրենի հավակնորդների մրցույթին ներկայացրած գործերն ուղարկել փոխվարչապետի գրասենյակ ու այնտեղ, հուսամ կգտնվեին պաշտոնյաներ, ովքեր մանրամասն կստուգեին երկու հավակնորդների բոլոր փաստաթղթերի օրինականությունը՝ բարձրագույն կրթության փաստաթուղթն ու համապատասխանությունը, տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի օրինականությունն ու 7 տարվա իրական մանկավարժական ստաժի առկայությունը և մնացած փաստաթղթերն ու որոշում կկայացնեին կառավարութան վերոնշյալ որոշման համապատասխան՝ չենթարկվելով կոռուպցիայի կանոններին ու ընտրելով ավելի արժանավորին: Պարոն նախարար, որպես ոլորտի կառավարման լիազոր մարմնի ղեկավար, վերջապես օրինական ձևով պաշտպանեք այդ գյուղի երեխաների կրթության շահերը, միայն երեխաների կրթության շահերից ելնելով լուծեք Արմավիրի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի հարցը: Այսօր արդեն սեպտեմբերի 5-ն է և ավելի լավ կլինի, եթե ուսումնասիրեք, թե արդյո՞ք վստահելի ձեռքերում է դպրոցի կառավարումն այս գյուղում, ո՞վ է կազմակերպում ուսումնական գործընթացն այդ դպրոցում և ինչպե՞ս:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am