Նիկոլն իջեցրել է նաև ՀՀ տարածքի նշաձողը

7or.am-ը գրում է․ Վաշինգտոնյան գործընթացը ցույց տվեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններ իրականում գոյություն չունեն: Պատճառն այն է, որ հայկական կողմը ոչ թե բանակցային սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ:

Ալիև-Փաշինյան «բանակցություններն», ըստ այդմ, հիշեցնում են խաղ՝ մեկ դարպասի վրա: Ալիևը պահանջում է, Փաշինյանը փորձում է բավարարել դրանք այնպես, որ իր աթոռին վնաս չհասցնի: Բայց հենց մի մասը բավարարում է, Ալիևը բարձրացնում է իր պահանջների նշաձողը: Որքան Բաքուն բարձրացնում է նշաձողը, այնքան Նիկոլն իջեցնում է հայկական նշաձողը և այդպես անդադար:

Նիկոլն իր ցածր նշաձողային քաղաքականությունն արդարացնելու համար մի մարազմատիկ թեզ է առաջ քաշել: Նա հայտարարում է, որ ավելի լավ է ունենալ ցածր նշաձող ու հետո փորձել բարձրացնել այն, քան թե ունենալ բարձր նշաձող ու դրա տակից դուրս չգալ: Սա դիվանագիտության պատմության մեջ երևի ամենաախմախագույն մոտեցումն է: Ըստ իրեն ստացվում է, որ ավելի լավ է Ադրբեջանին ասել «այո» Արցախը հանձնելու հարցում, քան թե պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Հիմա Նիկոլն ինքն էլ է խոստովանում, որ Երևանի կողմից Արցախի կարգավիճակի մասով նշաձողի իջեցումը հանգեցրել է այն բանին, որ Ադրբեջանը չի համաձայնում անգամ փոքրիկ ինքնավարություն տալ Արցախին Ադրբեջանի կազմում: Նիկոլն ուղիղ չի ասում, բայց նրա ասածների ամբողջական փիլիսոփայութունն այն է, որ ինքն ուզում է ամեն կերպ ձերբազատվել Արցախից՝ Ալիևից մուրալով խաղաղություն և 29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան: Բայց դա ոչ թե խաղաղեցնում է Ալիևին, այլ բացում նրա ախորժակը: Պատահական չէ, որ Ալիևը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Դա գալիս է նիկոլի վարած քաղաքականությունից:

Ի դեպ, հիմա Նիկոլն իջեցրել է նաև ՀՀ տարածքի նշաձողը: Պրահայում «Ազատությանը» տված հարցազրույցում նա ասաց, որ պատրաստ է անկլավներ հանձնել Ադրբեջանին: Ավելին, նա ասաց, որ պատրաստ է թուղթ ստորագրել ու դրանից հետո միայն հուսալ, որ Ադրբեջանը զորքերը կհանի ՀՀ տարածքից:

Մի խոսքով, Նիկոլն առաջնորդվում է «զիջել, զիջել մինչև վերջ» կարգախոսով: Միայն թե իր աթոռը կարողանա պահել կամ էլ Հայաստանի կործանումից հետո փախչել մի տեղ ու ապաստան ստանալ:

 

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am