Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանում գործազրկության մակարդակը, ըստ առաջին եռամսյակի տվյալների` կազմում է 19%: Այս թվի համար աղբյուր են համարվում 2008–2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, իսկ 2014 թ.–ից սկսած՝ աշխատուժի վերաբերյալ հետազոտությունները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության Ժամանակագրական շարքեր բաժնից: Վերջինս տվյալներ է պարունակում սկսած 2001 թ.–ից, երբ Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցում էր 38%–ի նիշը: Կարելի է ասել, որ անցած 16 տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կրկնակի նվազել է, ինչն իհարկե գոհացնող փաստ է, սակայն ոչ միանշանակ: Գործազրկության մակարդակի ամենացածր ցուցանիշ Հայաստանն ունեցել է 2013 թ., երբ գրանցվել էր 16,2%: Եվ այս ցուցանիշն աստիճանաբար տարիների ընթացքում սկսեց ավելանալ՝ այս տարի արդեն դառնալով 19: Իսկ ինչո՞ւ մենք վերեւում ասացինք, որ գործազրկության մակարդակի՝ տարիների ընթացքում կրկնակի նվազելը ոչ միանշանակ է գոհացնող: Բանն այն է, որ համադրելով ու համեմատելով այդ ցուցանիշը մեզ հարեւան երեք երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում արձանագրված գործազրկության մակարդակի ցուցանիշների հետ, ոչինչ չի մնում, քան խորը հոգոց քաշելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am