Բացահայտվել է երեկ Ռյա-Թազա գյուղում 3 անձանց դանակահարության դեպքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Համայնքային Ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 22:30-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Տամոյանը, 25-ամյա Մուրազ Տամոյանը և Ռյա-Թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Համեյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ռյա-Թազա գյուղից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Տիտալ Թամոյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձնաց և դիմել փախուստի: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Տամոյանը հիվանդանոց է ընդունվել «հետույքի ձախ կեսի շրջանի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ, Մ. Տամոյանը «կրծքավանդակի կտրած, ծակած վերքեր ձախից, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Ա. Համեյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Տ. Թամոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am