Թիլերսոնն առաջարկել է լուծարել Մինսկի խմբի համանախագահի հաստիքը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նամակ է ուղարկել սենատոր Բոբ Քորկերին՝ առաջարկելով կրճատել առնվազն 30 հատուկ բանագնացի հաստիք, այդ թվում, Սիրիայի ճգնաժամով զբաղվող պաշտոնյային:Առաջարկվում է լուծարել նաև ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահի հաստիքը և նրա լիազորությունները փոխանցել պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին:
