Բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք (video)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել և առաջարկել են փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաև հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին:

Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն քաղաքացի Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ.Վ.-ից:

Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն և վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am