Պուտինի խոհարարն ընդդեմ Շոյգուի. Ո՞ւմ վրա բարդել պատերազմի հետևանքների խնդիրը Ռուսաստանում

Ուկրաինայի մի շարք շրջաններ, այդ թվում Օդեսան և Կիևը անցած գիշեր կրկին ռմբակոծվել են։ Ռուսական կողմը օգտագործել է իրանական անօդաչուներ և տարբեր տեսակի հրթիռներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով, դրանց մեծ մասը խոցվել է։

Մինչ այդ Մոսկվան հայտարարել էր, թե մայիսի 3-ի գիշերը երկու անօդաչուներ փորձել են գրոհել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրը։ Ռուսական կողմը կատարվածի համար մեղադրել էր Ուկրաինային, սակայն Կիևը հերքել են առնչությունը միջադեպին։

Վաշինգտոնն էլ հայտարարել է, թե թերահավատորեն է վերաբերվում Կրեմլի վրա «ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման» ռուսական վարկածին։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իր զեկույցում գրել է, թե ամենայն հավանականությամբ, սա Կրեմլի «բեմադրություն էր»։

Ռուսաստանը, սակայն, շարունակում է պնդել իր մեղադրանքը․ Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Կիևի հայտարարությունները ծիծաղելի են։ Ավելին, Կրեմլի խոսնակը պնդել է, թե նման հարվածների որոշումները կայացվում են Վաշինգտոնում։

Մենք ուկրաինացիներին չենք թելադրում, ասում են Վաշինգտոնից 

Վաշինգտոնի արձագանքը չի ուշացել․ «Պեսկովը ստում է», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ - «Իհարկե, մենք ուկրաինացիներին չենք թելադրում, թե ինչպես նրանք պետք է պաշտպանվեն կամ գործողություններ իրականացնեն։ Այնուամենայնիվ, մենք նրանց հրապարակավ և մասնավոր կերպով հասկացրել ենք, որ չենք խրախուսում կամ թույլ չենք տալիս հարվածել թիրախներին Ուկրաինայի սահմաններից դուրս։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները որևէ մասնակցություն չի ունեցել դրանում: Պեսկովն ուղղակի ստում է»։

Կրեմլի խոսնակը կրկին սպառնացել է՝ Ռուսաստանն այս միջադեպն անարձագանք չի թողնի. - «Ես չեմ կարող ձեզ մանրամասներն ասել: Կարող եմ ասել միայն, որ խոսքը մեր շահերին համապատասխան մտածված, հավասարակշռված քայլերի մասին է»։

Ու մինչ Կրեմլը մտածում է, թե ինչ պատասխան տալ, նախագահ Զելենսկին Հաագայի միջազգային դատարանում այսօր հայտարարել է, թե Պուտինը պետք է դատապարտվի Միջազգային քրեական դատարանի կողմից. - «Մենք բոլորս ցանկանում ենք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի։ Եվ ես վստահ եմ, որ մենք կտեսնենք, թե ինչպես դա տեղի կունենա, երբ մենք հաղթենք»։

Մարտի կեսերին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տվել։ Կրեմլը ի պատասխան հայտարարել էր, թե միջազգային բարձրագույն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։
Մինչ այդ Պուտինի մտերիմ շրջապատը արդեն սկսել է հայտարարել, թե նրա հետ երբեմնի մտերմությունը ամենևին էլ չի նշանակում, որ իրենք աջակցում են պատերազմին Ուկրաինայում։

Պուտինի վաղեմի ծանոթ, միլիարդատեր Գենադի Տիմչենկոն դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով չեղարկել իր նկատմամբ եվրոպական պատժամիջոցները։ «Այն, որ գործարարը երկարամյա կապեր է ունեցել Պուտինի հետ, նրան դաշնակից չեն դարձնում Ուկրաինայի դեմ պատերազմում», - ըստ Bloomberg-ի, ասել է Տիմչենկոյի փաստաբան Ստեֆան Բոնիֆասին։ Տիմչենկոն և նրա կինը Եվրամիության գլխավոր դատարանին ուղղված դիմումներում նշել են, որ իրենց նկատմամբ կիրառված ԵՄ պատժամիջոցներն արդարացի չեն, քանի որ նախագահի հետ իրենց կապերի մասին որևէ ապացույց չկա։

Եվգենի Պրիգոժինը շարունակում է դաժանորեն քննադատել Շոյգուին

Պուտինի մերձավոր շրջապատի մեկ այլ ներկայացուցիչ, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը ձայնագրություն է հրապարակել, որտեղ քննադատում է բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Կրեմլին անօդաչուներով հարվածելու փորձին Մոսկվան պետք է միջուկային զենքով արձագանքի. - «Որպես արմատական մարդ, կարող եմ ասել, որ անօդաչու թռչող սարքին ի պատասխան միջուկային զենքի կիրառումը իհարկե բացառված է։ Նախևառաջ, անօդաչուների դեմ պայքարի համար պատասխանատուին պետք է պատժել, և դրանից հետո ամեն ջանք գործադրել, որպեսզի դառնանք առաջատար ուժը անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում, և պատասխանենք ճիշտ նույն անօդաչու սարքերով։ Իսկ այսպես մենք նման ենք ծաղրածուների, ովքեր սպառնում են «միջուկային ռումբով» պատասխանել մանկական անօդաչու թռչող սարքի համար»։

Հիշեցնենք, որ Պրիգոժինը հայտնի է որպես Պուտինի խոհարար, նրա ղեկավարած վարձկաններն առանցքային դեր ունեն Բախմուտի համար մարտերում։ Քաղաքը մինչ օրս ռուսներն ամբողջությամբ չեն վերահսկում։ Պուտինի նախկին խոհարարը վերջին ամիսներին անընդհատ ու դաժան քննադատում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուին, ռազմական ոլորտի այլ պատասխանատուներին, շարունակաբար դժգոհում է, որ բանակը անհրաժեշտ սպառազինություն չի ստանում և Ռուսաստանի համար կամավորները զոհվում են Ռուսաստանի ռազմական ղեկավարության պատճառով:

Լավրով. Կրեմլի վրա հարձակմանը Ռուսաստանը կպատասխանի կոնկրետ գործողություններով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ Կրեմլի վրա դրոններով կատարված հարձակմանը Կիևի և Վաշինգտոնի մասնակցության ժխտումները ոչինչ չեն նշանակում։ «Միանգամայն պարզ է, որ առանց իրենց տերերի իմացության, Կիևի ահաբեկիչները չէին կարող դա իրականացնել։ Մենք կպատասխանենք ոչ թե խոսակցություններով, այլ կոնկրետ գործողություններով», - այսօր ասել է Լավրովը լրագրողներին։

Նկատենք, որ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը հակված է այն վարկածին, որ դա Ռուսաստանի կողմից բեմադրված գործողություն էր։

Ռուսաստանին այլ տարբերակ չի մնացել, քան Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելը․ Մեդվեդև

Անօդաչուների միջոցով Կրեմլի վրա իրականացրած հարձակումից հետո Ռուսաստանին այլ տարբերակ չի մնացել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելը, օրերս սպառնաց ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ «Ահաբեկչությունից հետո ոչ մի այլ տարբերակ, բացի Զելենսկու ֆիզիկական ոչնչացումը, չի մնացել»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Զելենսկին պետք չէ նույնիսկ անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրելու համար»։ «Հիտլերը, ինչպես հայտնի է, նույնպես ակտը չի ստորագրել։ Միշտ էլ կգտնվի ինչ-որ մի փոխարինող, ինչպիսին էր, օրինակ, ծովակալ Դոենիցը»,- գրել է Մեդվեդևը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին, Մոսկվան պնդեց, թե ուկրաինական անօդաչու թռչող սարքերը այս գիշեր հարձակվել են Մոսկվայում Պուտինի նստավայրի վրա։ Ըստ Ռուսաստանի իշխանությունների, սա «ահաբեկչական հարձակում է»։ Պեսկովի խոսքով, անօդաչու թռչող սարքի հարձակման պահին Պուտինը Կրեմլում չի եղել։ Այսօր էլ Պուտինը Կրեմլում չի եղել, աշխատել է մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում։ Կատարվածը Կրեմլը անվանել «ահաբեկչություն և Պուտինի դեմ մահափորձ»։

Չնայած այս հարձակմանը, Պուտինը մասնակցելու է մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին, - ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։ Կրեմլի հայտարարությունից մի քանի րոպե առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայիսի 3-ից Մոսկվայում արգելվում է անօդաչու թռչող սարքեր գործարկել։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն նույնպես ասել է, որ Ուկրաինան «անշուշտ կապ չունի Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակումների հետ». - «Մենք չենք հարձակվում Կրեմլի վրա, քանի որ առաջին հերթին դա ռազմական խնդիր չի լուծում։ Բացարձակապես։ Եվ դա չափազանց անբարենպաստ է մեր հարձակողական միջոցառումների նախապատրաստման տեսանկյունից։ Եվ դա իհարկե չի փոխում իրավիճակը ռազմիճակատում»։

Պոդոլյակը չի բացառել, որ Կրեմլի վրա հարձակումը կարող էին կազմակերպել հակաիշխանական ուժերը Ռուսաստանի ներսում։ Նա նաև մեղադրել է Կրեմլին «մոտ օրերս լայնածավալ ահաբեկչական սադրանք» նախապատրաստելու մեջ։ Նրա խոսքով, Ռուսաստանը վախենում է ուկրաինական առաջիկա հարձակումից և «ամեն կերպ փորձում է շեղել ուշադրությունը, ստեղծել աղետալի լուրեր»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3050 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am