Կիևը ճանաչվել է Եվրոպայի ամենավտանգավոր քաղաք
Անձնակազմի ղեկավարման հարցերով մարդկային ռեսուրսների խորհրդատվության ոլորտի համաշխարհային առաջատար Mercer միջազգային ընկերությունը հրապարակել է Կյանքի որակի իր ինդեքսը, որի կարևոր բաղադրիչ է անձնական անվտանգության ցուցանիշը: Դրա հիման վրա Business Insider-ը պատրաստել է Եվրոպայի ամենավտանգավոր քաղաքների ցուցակը:
Ցուցակի առաջին տեղում Կիևն է, որին հաջորդում են Բելգրադը (Սերբիա) և Աթենքը (Հունաստան):
Ցուցակը կազմելիս նկատի են առնվել մյուս երկրների հետ հարաբերությունները, ներքին կայունությունը, հանցավորության մակարդակը, իրավապահ մարմինների աշխատանքի որակը:

