Հայաստանն ու Վրաստանը իրար հակասող հայտարարություններ են կատարում Agile Spirit-ի վերաբերյալ

Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությանը Հայաստանի մասնակցության ու մասնակցությունից հրաժարվելու շուրջ ստեղծված իրավիճակն արդեն երկու օր է հանդիսանում է հայկական մամուլի ամենաքննարկելի թեմաներից մեկը: Իրավիճակի ժամանակագրության ուսումնասիրությունը, սակայն, առաջացնում է որոշակի նոր հարցեր, մասնավորապես այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը զորավարժություններին մասնակցելուց հրաժարվել է վերջին պահին: Այսպես, Agile Spirit 2017-ում Հայաստանի մասնակցության մասին առաջին անգամ խոսվում է դեռևս հուլիսին: Մասնավորապես, այդ մասին հուլիսի 13-ին հղումով վրացական apsny.ge-ին հայտնում է Tert.am-ը, ինչպես նաև հայկական այլ ԶԼՄ-ներ: Սեպտեմբերի 3-ի երեկոյան, սակայն, Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Գիորգի Կաչարավան Tert.am-ին հայտնում է, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Կարաչավան, սակայն, միևնույն ժամանակ նշում է, որ հայկական կողմը մինչ այդ պատշաճ ժամանակում տեղեկացրել է Agile Spirit-ին մասնակցելու մասին, բայց վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Հաջորդը օրն արդեն վրացահայկական aliq.ge-ն մատնանշում է, որ նախքան սեպտեմբերի 3-ը՝ սեպտեմբերի 2-ին տարածված հաղորդագրության մեջ զորավարժությունների լոգոյի վրա ՀՀ դրոշը արդեն փոխարինված էր ադրբեջանականով, այնինչ օգոստոսի 29-ի հաղորդագրության վրա եղել է Հայաստանի դրոշը: Ըստ այդմ, Կարաչավայի պնդումը, որ Հայաստանը վերջին պահին է հայտնել զորավարժություններից հրաժարվելու մասին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը՝ իհարկե հաշվի առնելով, որ «վերջին պահին» արտահայտությունը կարող է բավական առաձգական լինել: Միևնույն ժամանակ, հայկական և վրացական կողմերի հայտարարությունների միջև նկատվում է մեկ անհամապատասխանություն ևս: Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ինչպես նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում են, որ Հայաստանն ընդհանրապես չի հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին: Ավելին, Հովհաննիսյանն ընդհանրապես հերքում է վրացական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմը չմասնակցելու որոշումը կայացրել է վերջին պահին: Հայաստանում Agile Spirit-ին չմասնակցելու հնարավոր պատճառներից է նշվում նաև այդ զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը, այնինչ այս մասին մամուլի հրապարակումները խիստ սահմանափակ են և ոչ միանշանակ: Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն գրում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանի մասնակցության մասին, մասնավորապես, չկան հստակ հրապարակումներ, թե ինչ ձևաչափով է մասնակցությունը, արդյո՞ք Վրաստան են մեկնել ադրբեջանցի զինծառայողներ և այլն: Սեպտեմբերի 3-ին Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը հրապարակում է լուր, որ Վրաստանում զորավարժություններին, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Ադրբեջանը: Minval.az-ը, իր հերթին, նույնպես հանդես է գալիս նույնաբովանդակ լուրով՝ որևէ շեշտ չկատարելով Ադրբեջանի մասնակցության մանրամասնությունների մասին: Բացի սա, ամսի 4-ին Кавкавзский Узел գրում է զորավարժությունների մասին ու մասնակիցների ցանկում նշում Ադրբեջանը: Ներկայացված իրավիճակում ստացվում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի որոշման խորքային պատճառներին զուգահեռ, լուրջ տարաձայնություններ են նկատվում ՀՀ և Վրաստանի գերատեսչությունների միջև, ինչի արդյունքում սույն թեմայի շուրջ խառնաշփոթը շարունակվում է: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am