Ուրուգվայում ձերբակալել են «Միլանի կոկաինի թագավորին»
Ուրուգվայում ձերբակալվել է ամենահետախուզվող հանցագործներից Ռոկո Մորաբիտոն, որը 23 տարի թաքնվել է իրավապահ մարմիններից: Ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա Մորաբիտոյին՝ «Նդրանգետա» հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկին, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, գրում է korrespondent.net-ը: Ուրուգվայի ոստիկանությունը հայտնել է, որ հանցավոր խմբի ղեկավարը ձերբակալվել է վեց ամիս տևած հետաքննությունից հետո, որը սկսվել է այն բանից հետո, երբ նա իր աղջկան գրանցել է իր անունով տեղի դպրոցում: Մորաբիտոն պատասխանատու էր Հարավային Ամերիկայից Իտալիա թմրանյութերի մաքսանենգության համար, նրան անվանում էին «Միլանի կոկաինի թագավոր»:
