Ի տարբերություն իշխանությունների, ժողովուրդն Արցախը չի ուրանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանի ու ադրբեջանական նրա գործընկերոջ միջև «բանակցությունների» մասնակիցների շարքում թերևս միայն ամերիկյան գործիչները գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը ոչ միայն չի ուրանում Արցախը, այլև ճնշող մեծամասնությամբ բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը: Երևի նաև այդ պատճառով էլ, ի դեպ, ԱՄՆ-ը ձգտում է արագացնել «հայ-ադրբեջանական համաձայնությունն» ընդդեմ... հայության: Դրա ամենից առարկայական վկայությունը Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության հրապարակված տվյալներն են:

Ըստ այնմ, Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը։ Ի լրումն՝ հարցվածների 52 %-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ: Հասկանալի է, որ սա սոցիալական հարցում է, և կարող է լինել որոշ թվային շեղում (պլ յուս-մինուս՝ 2-2,5 տոկոս), բայց սա բնութագրական տվյալ է: Ավելին, արժե հստակեցնել, որ հարցումն իրականացվել է հունվար-մարտ միջակայքում: Իսկ դրանից հետո կատարվել են կարևոր զարգացումներ ու բացահայտումներ, մասնավորապես, ԱԺ-ում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որով նա գործնականում Արցախը ճանաչեց որպես ադրբեջանական տարածք, կամ, ինչպես նշում են տարբեր մեկնաբաններ, հրապարակավ ուրացավ Արցախը:

Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ կարելի է չկասկածել, որ ժողովրդի վերաբերմունքն էլ ավելի սուր և բևեռային է դարձել: Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ Արցախի նկատմամբ հայրենակիցների մեծամասնության ընկալելի վերաբերմունքը, ուշադրությունը պահպանվել են, չնայած այն բանին, որ նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա սատելիտները տասնամյակներ շարունակ հակաարցախյան քարոզչություն են իրականացրել:

Ավելին, նշված 69 տոկոսի բացասական գնահատականը գալիս է վկայելու և այն, որ վերջին 5 տարվա ընթացքում արդեն իշխանության մակարդակով Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների վարած քաղաքականությունը, Արցախի ու Արցախի հայության հանդեպ հետևողականորեն ատելության սերմանումն ու ամենօրյա քարոզչությունը չեն կարողացել Արցախի հարցում ժողովրդի ճնշող մեծամասնությանը շեղել ու խեղել: Մնում է, որ նման հետազոտություններից գործնական հետևություններ անեն առաջին հերթին այն ուժերը, որոնք իսկապես համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումը տանում է Հայաստանի ամբողջական ու վերջնական կործանման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am