«Բարիշելու» ու շանտաժի թուրք-ադրբեջանական գիծը` Հայաստանի գլխավերևում

Երեկ, մինչ Վաշինգտոնում շարունակվում էր Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների հերթական օրը` պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո, հայտարարություններով է հանդես եկել Իլհամ Ալիևը, նշելով, թե «առավել արդյունավետը կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ բանակցությունն առանց միջնորդի»:

Ադրբեջանի նախագահը նախ հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումն առաջխաղացում կապահովի Բաքվի և Երևանի հարաբերություններում: «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով երեկ Շուշիում գումարվել էր համաժողովում, որը նվիրված է հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին: Հավաքը, որին մասնակցել են մի քանի տասնյակ քաղաքական փորձագետներ արտասահմանյան համալսարաններից, լրագրողներ և դիվանագետներ, կազմակերպել է Ադրբեջանի ԱԳՆ-ին առընթեր դիվանագիտական համալսարանը, որի ղեկավարը փոխարտգործնախարար, նախկինում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաևն է:

Այսպես, Ալիևը խոսել է բանակցային գործընթացի մասին, պնդելով, թե երկար տարիներ այն առաջ չի շարժվել, քանի որ «հայկական կողմը դա չի ցանկացել»: Նրա խոսքով, հայերը փորձել են սառեցնել 2020-ի պատերազմից առաջ ստեղծված վիճակը: «Նրանց գործելակերպն էր «մեկ քայլ առաջ, հինգ-տասը քայլ հետ»: Նրանք ուզում էին սառեցնել և օրինականացնել ստատուս-քվոն, հուսով էին, որ մենք կզիջենք: Ակնկալում էին, որ նրանց սատարող միջազգային դերակատարները նաև կկռվեն նրանց փոխարեն, դա սխալ հաշվարկ էր»,- ըստ «Ազատության», ասել է Ալիևը: Հայկական կողմը հիմա, ըստ Ալիևի, կարող է փորձել նույնն անել՝ ձգձգել և ինչ-որ հրաշքի սպասել, բայց էլի կկորցնի:

Ալիևն ասել է, թե հայկական կողմը «չի կարողացել կայացնել հիրավի անկախ երկիր, չի ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում, «և այժմ նոր տեր կամ տերեր են որոնում»: Ալիևն ասել է նաև, թե հայկական կողմի հետ հանդիպումներում ինքը բազմիցս ընդգծել է, որ խաղաղությունը և կոմունիկացիաների բացումը հենց Հայաստանի շահերից է բխում, քանի որ այդպես Հայաստանը կկարողանա հասնել տարբեր շուկաներ:

Ըստ Ալիևի, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, ընդ որում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: «Աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում Ադրբեջանն ունի իր կայուն տեղը, որը հետզհետե էլ ավելի է ամրապնդվում»,- ասել է նա և ենթադրել, որ եթե Հայաստանը մերժի խաղաղությունն, ապա լուրջ խնդիր կունենա աշխարհում տեղը գտնելու գործում:

Իլհամ Ալիևը խոսել է Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների մասին: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե ինչ-որ տեսանելի առաջխաղացում կտան»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա փոխանցմամբ, Բաքուն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Երևանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի չորս տարբերակ: Ընդ որում, ավելի քան 40 օր է պահանջվել վերջին՝ չորրորդ տարբերակին Երևանի պատասխանը ստանալու համար: Այն հասել է վաշինգտոնյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ:

«Նրանք {հայերը} հասկանում էին, որ առանց այդ պատասխանի Վաշինգտոնի հանդիպումը չի լինի»,- ասել է Ալիևը: Չմանրամասնելով, նա հավելել է, թե ադրբեջանական կողմն այդ պատասխանում վերստին նկատել է «ոտնձգություններ» Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Նա ընդգծել է, թե «գոյություն չունեցող այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը խաղաղ պայմանագրի տեքստում ընդգրկելու ցանկացած փորձ հակակառուցողական կլինի»:

Ալիևի այսօրվա մեկնաբանություններում նաև նկատվել է մի ուշագրավ հանգամանք, որն ինչ-որ չափով թույլ է տալիս պատկերացում կազմել քննարկվող հարցերի շրջանակի գոնե մի մասի վերաբերյալ: Առնվազն կարելի է փաստել, որ փաստաթղթում հիշատակվում է համատեղ ջանքերով որոշ վտանգներին հակազդելու հնարավորությունը: «Երբ մենք գրեցինք «ահաբեկչության, ծայրահեղականության, արմատականության և անջատականության դեմ համատեղ պայքարելու» հնարավորությունը, հայերն ամեն ինչ ընդունեցին, բայց «անջատականությունը» տեքստից ջնջեցին: Սա նշանակում է, որ նրանք էլի կարող են շարունակել անջատականությանը սատարելու գործելակերպը»,- ասել է Ալիևը:

Մյուս ուշագրավ հանգամանքն Ալիևի խոսքում բանակցությունների ձևաչափի մասին է: Նա համոզված է, որ «արդյունավետն ուղիղ բանակցությունն է». - «Առավել արդյունավետը կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ բանակցությունն առանց միջնորդի»:

Հետաքրքրիր է, Ալիևի համոզումը վերաբերում է նաև Մոսկվայի՞ հետ եռակողմ բանակցություններին ևս, թե՞ բացառապես արևմտյան օժանդակությամբ բանակցություններից է խուսափում Բաքուն:

Նկատելի է, որ Ալիևը Բաքվի որոշ պահանջներով փորձում է իրավական, փաստաթղթավորված խնդիրներ արձանագրել հայկական կողմի համար, ինչը թույլ է տալիս փաստել, որ անգամ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը չի կանգնեցնելու Ալիևին:

Ու սա ոչ միայն Ադրբեջանին է վերաբերում:

Թուրքական NTV-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած հայ վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում, ինչպես նաև խոսել ղարաբաղյան հիմնախնդրից ու առաջ քաշել մի շարք անհիմն պնդումներ: «Մենք մեր անկեղծությունը ցույց տվեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ադրբեջանի հետ էլ խորհրդակցելով ու համակարգելով՝ որոշ քայլեր արեցինք․ օրինակ՝ մեր օդային սահմանը բացեցինք, սկսվեցին ուղիղ թռիչքներ, մեկնարկեց բեռնափոխադրումային առևտուրը, առաջիկայում սահմանի բացման հնարավորությանը պատրաստ լինելու համար սահմանին որոշ համատեղ կամ առանձին-աշխատանքներ կան։ Երբ այս հարաբերությունները, երկխոսությունն սկսում էինք, ո՛չ Հայաստանը մեզ ասաց՝ ճանաչեք այսպես կոչված ցեղասպանությունը, ո՛չ էլ մենք ասացինք, որ միայն այն դեպքում կհաջողվի, եթե դրանից հրաժարվեք»,-ըստ Ermenihaber.am-ի` ընդգծել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ «Նեմեսիս» օպերացիայի մասին, նշել է, որ ի պատասխան Երևանի այդ քայլին՝ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը: «Անշու՛շտ, ուղիղ թռիչներ կան։ Մեր Պեգասուսն է, կարծեմ, թռչում այս պահին։ Սակայն մեր օդային տարածքով Եվրոպա են թռչում, այլ վայրեր են թռչում։ Միայն Հայաստանի խորհրդարանի ղեկավարն է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի այս հավաքի համար Թուրքիա գալու, դա թույլ տվեցինք, քանի որ դա միջազգային հավաք է, դա բացառություն է, մինչդեռ, դրանից բացի, VIP թռիչքները ներառյալ՝ թռիչքները այլևս թույլ չենք տալու»։

Այնուհետև Չավուշօղլուն սպառնացել է, որ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակումով, կշարունակի հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։ «Անհնար է, որ մենք դա ընդունենք։ Հստակ կերպով տեսանք, որ նրանք բարի մտադրություն չունեն։ Ներողություն, բայց թող չասեն, թե դա մեր լիազորությունը չէ, թող չփորձեն մեզ խաբել»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Կեղծ հաշտության ու շանտաժի թուրքական քաղաքականությունը, ինչպես նկատում ենք, շարունակվում է ողջ ուժով: Անկարան պատրվակներ է փնտրում, որպեսզի վիժեցնի Հայաստան-Թուրքիա երկխոսությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1224 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am