Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը Խորվաթիայում վերջերս անցկացված Եվրոպայի առաջնությունում կարիերայում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է առաջնությունը.
«Իմ բոլոր հաղթանակներն ունեն իրենց տեղը, քանի որ յուրաքանչյուր հաղթանակի համար գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Մեր մարզիչներն էլ աշխարհի ուժեղագույն մարզիչներից են: Եվրոպայի առաջնության 10 քաշային կարգերում երկու ոսկե մեդալ նվաճելը Հայաստանի հավաքականի համար լուրջ նվաճում է: Ամեն ինչ անելու ենք, որ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում լավ հանդես գանք, հետո նաև Օլիմպիական խաղերում պայքարենք մեդալների համար և բարձր պահենք մեր երկրի պատիվը»,- ասաց Արթուր Ալեքսանյանը՝ նշելով նաև ապագա ծրագրերի մասին.
«Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում: Շատ ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էի ու պատրաստ էի Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ, բայց կիսաեզրափակչում ստացածս վնասվածքն ինձ խանգարեց: Հիմա ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի Փարիզի 2024 թվականի խաղերում ոսկե մեդալ նվաճեմ»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը