Ադրբեջանի քայլերը բխում են Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացից

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի և Արցախի շուրջ ծառացած գոյաբանական խնդիրների համատեքստում իշխանությունը նոր ու ավելի կոշտ քննադատությունների է արժանանում: Վերջերս նման արձագանք եղավ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, որից հետո իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից փորձում են հոգևորականներին իրենց «տեղը ցույց տալ», հիմա էլ եկեղեցուն մեղադրել «պետությունը վտանգելու ու թուլացնելու» մեջ: Այս և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հստակ հասկանում է, որ պետք է վախենա ոչ թե չկազմակերպված ժողովրդական զանգվածներից, այլ կայացած, արժեհամակարգ ձևավորող ու այն կրող ինստիտուտներից:

«Խոսքը Հայ առաքելական եկեղեցու, ավանդական կողմնորոշումներով մարդկանցից կազմված հայ ընտանիքի, բանակի, ինչպես նաև կրթված մարդու մասին է, քանի որ Հայաստանում կրթությունը և կրթված մարդն ինստիտուտ է: Փաշինյանը 2018-ից հետո ամեն ինչ անում է, որ նշված ինստիտուտների հետ կապված ստատուս քվոն փոխվի, ու երկրում արժեհամակարգ փոխվի: 2018-ից եկեղեցուն փորձեցին վարկաբեկել, հարձակումներ եղան, հիշենք նաև Կաթողիկոսի դեմ ակցիաները: Ամեն դեպքում՝ եկեղեցին բավականին ամուր է կանգնած, այն ինստիտուտ է, որը դարերի պատմություն ունի, մինչդեռ շատ ինստիտուտներ արագ ստեղծվում, բայց նաև քանդվում են: Այս տեսանկյունից Փաշինյանին շատ բաներ հաջողվեց. բանակը, ըստ էության, կազմաքանդվեց, արժեհամակարգային, այդ թվում՝ բարոյահոգեբանական ստանդարտներ կազմաքանդվեցին, և, ընդհանուր առմամբ, բարոյալքում է: Բայց եկեղեցին իր համար բավականին բարդ ոսկոր է, ու այս առումով գործողությունները դեռ շարունակվում են, քանի որ Փաշինյանի քարոզչական զինանոցում կա նաև «այլընտրանքային Աստված» ներկայանալու մեթոդոլոգիան: Այսինքն, ինքը տարբեր հնարքներով անընդհատ փորձում է ներկայանալ որպես Մեսսիա»,-ասաց քաղտեխնոլոգը:

Շեշտելով բավականին շատ աղանդների գոյության մասին՝ նա հավելեց. «Այստեղ էլ գործ ունենք յուրահատուկ քաղաքական աղանդի հետ՝ իր հետևորդներով, որոնց շարքը կարող է մի քանի հարյուր հազար կամ մի քանի տասնյակ հազար լինել: Այս տեսանկյունից Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այնպիսի կայացած ինստիտուտ, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցին է, կարող է բավականին լուրջ վտանգ լինել իր համար, որովհետև Առաքելական եկեղեցու խնդիրներից մեկը նաև տոտալիտար, վնասակար աղանդների դեմ պայքարելն է: Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, այդ քաղաքական աղանդն էլ կարող է դիտարկվել որպես պայքարի օբյեկտ, որովհետև «այլընտրանքային միսիոնիզմն» իր բնույթով քայքայիչ է: Եկեղեցին վերջին շրջանի իր կեցվածքով ցույց է տալիս, որ, ամեն դեպքում, կոտրվողը չէ»:Առհասարակ, Փաշինյանի գլխավոր սխալներից մեկն այն է, որ քաղաքական պայքարի հարթակից տեղափոխվել է պայքարի՝ նաև հոգևոր դաշտում, որտեղ ազգային, արժեհամակարգային, դարավոր հիմքեր ունեցող ինստիտուտի է հանդիպել»:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ Փաշինյանի համար ամենավտանգավորն էլիտաներն են, որոնք կարող են թույլ կամ ուժեղ լինել, բայց ունեն իրենց հիմքերը. «Ժամանակի ընթացքում նրանք կարող են ուժեղանալ, թուլանալ, ոմանք չենք դիմանում, կոտրվում են, վաճառվում են, բայց եկեղեցին այդ ճանապարհով չգնաց»: Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, Հայաստանից հնչող հայտարարություններին ու այս ֆոնին Արևմուտքից տարածաշրջան կատարվող ակտիվ այցերին:Անդրադառնալով հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը՝ նա ընդգծեց, որ նշվածը որևէ կերպ անակնկալ չէր: «Խնդիրը ժամանակի մեջ էր, այսինքն՝ Ադրբեջանը ե՞րբ կդիմեր այդ քայլին, գուցեև՝ հաջորդիվ քայլերին: Այս ամենը կանխատեսելի էր սկսած այն ժամանակահատվածից, երբ նախորդ տարվա ամռանը Հայաստանի իշխանություններն անգամ ձեռքբերված պայմանավորվածություններից շուտ դատարկեցին Աղավնո, Բերձոր, Սուս բնակավայրերը՝ իբրև «բարի կամքի» դրսևորում՝ «խաղաղության դարաշրջանի» ծրագրի բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նշվածին հաջորդեց Լաչինի միջանցքի փակումը, հիմա էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը:

«Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որի հիմքում դրված է Արցախը հանձնելու քաղաքականությունը: Այս ամենը հենց նշվածի հետևանքն է: Այն, ինչ արեց Ադրբեջանը, կաներ յուրաքանչյուրը, քանի որ երբ Պրահայում, այնուհետ Հայաստանի բարձր ամբիոններում տարբեր մանիպուլ յացիաներով ՀՀ առաջին դեմքի մակարդակով հայտարարվում է, որ «ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ասվում՝ «Արցախի հետ գործ չունեմ», Ադրբեջանն էլ ասում է՝ դե, եթե իմ տարածքն է, հսկիչ-անցագրային կետ եմ դնում, վաղն էլ՝ անձնագրային ռեժիմ կսահմանեմ: Այդ քայլերը բխում են Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացից: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի կարգավիճակի հարց դեռևս կար, բայց Պրահայի փաստաթուղթը ստորագրելուց ու Ալմա-Աթայի համաձայնագիրը որպես հիմք ընդունելուց հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթում կարգավիճակի անճշտության թեման ընդհանրապես դուրս եկավ: Ադրբեջանը, մեծ հաշվով, ասում է՝ «ասե՞լ ես՝ իմն է, ուրեմն՝ այն քաղաքացիները, որոնք ապրելու են Արցախում, կա՛մ Ադրբեջանի քաղաքացի պետք է լինեն, կա՛մ Արցախից պետք է գնան ու ուրիշ տեղ ապրեն»»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «կապիտուլ յացիա 1» փաստաթուղթ է, իսկ «կապիտուլ յացիա 2» կամ «համապարփակ կապիտուլ յացիան» կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը ստորագրի «խաղաղության պայմանագիրը»: «Կեղծ է ու մանիպուլ յացիա է, երբ ասում են՝ «Լաչինի միջանցքում տեղի ունեցողի համար պատասխանատու է միայն Ռուսաստանի Դաշնությունը»: Լաչինի միջանցքում տեղի ունեցած և դեռ շարունակվող գործընթացների համար պատասխանատու են նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրած բոլոր երեք կողմերը, որոնք իրենց վրա են վերցրել այդ փաստաթղթի իմպլեմենտացիան: Գլխավոր մեղավորը ՀՀ իշխանությունն է, որը նախ ստորագրել է որևէ երաշխիքներ չտվող այդ փաստաթուղթը, իսկ հիմա էլ ընդհանրապես ձեռքերը լվացել ու կողմնակի դիտորդի կարգավիճակում է: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին», մանիպուլ յացիայի մեկ այլ մակարդակ է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ:

Սա հայաստանյան ոչ գրագետ հատվածի վրա ներազդելու մանիպուլ յատիվ հայտարարություն էր՝ ցույց տալու, թե «ՌԴ տարածքն է, և ինքն էլ պետք է վերահսկի»: Այսինքն, էլ ավելի են սրում իրավիճակը՝ փորձելով մաքրվելու համար պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա: Ե՛վ Հայաստանում, և՛ ՌԴ-ում, և՛ Ադրբեջանում լավ հասկանում են, որ եթե Հակարիի կամրջի վրա հսկիչ-անցագրային կետ է դրվում, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ստատուս քվոն այլևս գոյություն չունի, ինչը նշանակում է, որ փաստաթուղթն էլ փաստացի գոյություն չունի, իսկ ստատուս քվոն փոխվում է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին ձեռնտու էր, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվանային Արցախից. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներն ամբողջովին ունիսոն են: Բայց նշվածը, ամենայն հավանականությամբ, չպետք է ձեռք տա ռուսներին, որովհետև եթե այդ փաստաթուղթը չկա ու չկա դրանով սահմանվող ստատուս քվոն, ապա շուտով ռուսների այդտեղ գտնվելու իմաստի ու նպատակահարմարության մասով հարց է առաջանալու: Ըստ իս, սա է պատճառը, որ ռուսները միանգամից փոխեցին խաղաղապահ զորակազմի ղեկավարին՝ բերելով բավականին լուրջ կարգավիճակով և կշռով գեներալի, որը, կարծում եմ, ստիպված է լինելու վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ստատուս քվոն, որն իր էությամբ արդեն կապիտուլ յացիա էր, թեպետ Հայաստանն անգամ դա չի կարողանում պահպանել»:

Անդրադառնալով տարածաշրջանային այցերին հատկապես արևմտյան պաշտոնյաների մակարդակով՝ Վ. Հակոբյանը նշեց. «Պարզ է, որ աշխարհաքաղաքական լուրջ հակամարտության ֆոնին բավականին լուրջ հակամարտություն է տեղի ունենում նաև մեր տարածաշրջանում: Հիմնական խնդիրը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է: Այս առումով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների աշխարհաքաղաքական նպատակները ևս առանձնապես իրարից չեն տարբերվում: Նշված համատեքստում արևմտյան կենտրոնների համար բավականին լավ հեռանկարներ են բացվում: Մասնավորապես՝ իրավիճակը սեփական մոդերատորության տակ վերցնել և գործընթացը վերջնական ավարտին հասցնել, այսինքն՝ բրյուսել յան կամ վաշինգտոնյան հարթակներում ստորագրել տալ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը: Ավելի շուտ, կարծում եմ, այդ պայմանագրի ճանապարհային քարտեզի ստորագրումն է նախապատրաստվում, ամենայն հավանականությամբ՝ Վաշինգտոնում:


Ի դեպ, արդեն հայտարարվել է, որ ԱԳ նախարարները հանդիպելու են Վաշինգտոնում: Մեծ հաշվով՝ բավականին շտապում են, որ փաստաթուղթ ստորագրվի, և կարողանան ՌԴ-ի ստատուս քվոն փոխել բանակցությունների շուրջ: Տարածաշրջանային ակտիվ այցերը հենց նշվածով են պայմանավորված: Ադրբեջանի մոտեցումը հասկանալի է. ասում է՝ եթե ռուսներն ավելի շատ բան խոսք տան, իրենց տարբերակը կստորագրեմ, եթե Արևմուտքը՝ իրենցը: Հայաստանի իշխանությունների դեպքում չկան ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ, առավել ևս, Արցախի շահերը: Հայաստանի դեպքում ավելի շատ աշխարհաքաղաքական պատվեր է լուծվում. Արցախը հանձնելու ճանապարհով ռուսներին այստեղից հանելու աշխարհաքաղաքական պատվեր կա, ինչը գաղտնի չէ, ու այդ մասին ուղիղ է ասվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Բա քեզ պե՞տք էր Վահագն Ալեքսանյան, որ բզբզացիր․ Գառնիկ Դանիելյան (video) Խա՜բու՛մ են․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթը (video) Սա ձեր դեմ է նաև․ Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ-ին (video) ՔՊ-ն թուրքական ազդեցությունն ուզում է տարածել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ ՌԴ-ի՝ Իրանին դուրս մղելով (video) Չներե՛ս, Տեր․․․ Ագնեսա Խամոյանը կարդաց Միքայել Աջապահյանի ուղերձն ԱԱԾ մեկուսարանից (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, էդ տապոռն էլ քեզ չի փրկելու․ Խաչիկ Մանուկյան (video) Փաշինյանին ասեմ՝ ինչպես է սրա համար պատասխան տալու․ Լիլիթ Գալստյան (video) Փաշինյանն ամեն կերպ ուզում է դա ծախել․ Տիգրան Աբրահամյան (video) Նիկոլը թռել է Ադրբեջանի տարածքով․ ինչու՞ տարածվեց այս լուրը․ Աննա Մկրտչյան (video) Պահանջում եմ Փաշինյանից՝ շտապ նախաձեռնել համաներման գործընթաց․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպե՞ս է Պուտինը վարվում Հայաստանի ընդդիմության հետ․ Հայկ Այվազյան (video) Իրեն ֆանտաստիկ գժի տեղ դնողը էս ի՞նչ արեց․ ավագանու անդամ (video) Կտեսնեք, թե ինչպես է չագուչով տուզիկը ժողջանին համոզելու և ահաբեկելու․․․ Տիգրան Ավինյանը հիշեց Հայկ Մարությանին (video) «Լավ դուք ծնող, քույր, կին, դուստր չունե՞ք, չե՞ք ամաչում ձեր լռությունից»․ Ցոլակ Ակոպյան Աղջիկ ջա՛ն, դու քո տեղում չես․ էս ի՞նչ խայտառակություն ես խոսում․․․ (video) Բա չեմ լսում ձեր վայնասունը․ Զոհրաբյան Կտավ` "Դրսում` կատու, ներսում` առյուծ" Փաշինյանը օրը մեջ վազում ա ՌԴ, «Լադիմիր Լադիմիրիչ» ա անում․ «Հանրապետություն» էս ի՞նչ ֆոբիա ունեք (video) Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․ «ՀայաՔվե» Մակրոնը սրընթաց դառնում է ֆրանսիական «փաշինյան», իսկ այդ երկիրը կարող է հայտնվել համընդհանուր քաոսի մեջ Էս ի՞նչ մակարդակ է, էս ի՞նչ եք խոսում․ Արծվիկ Մինասյան (video) Ֆրանսիայում մզկիթների մոտ խոզի գլուխներ են գտել՝ «Մակրոն» գրությամբ Ռոմանոս Պետրոսյանը ինքնագլու՞խ է ազատում ՀԷՑ-ի մասնաճյուղերի տնօրեններին․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am