Փաշինյանը չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Գրեթե օր չի անցնում, որ բոթանման մի նոր տեղեկություն չտարածվի՝ թշնամու այս կամ այն առաջխաղացման, նոր դիրքեր ու բարձունքներ վերահսկողության տակ առնելու մասին: Վերջինը՝ Արցախը Հայաստանին կապող, բայց արդեն ավելի քան 4 ամիս շրջափակված ճանապարհի վրա ադրբեջանական անցակետ տեղադրելու փաստի վերաբերյալ տեղեկություններն ու լուսանկարներն էին: Կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանում իշխանություն է համարվում Նիկոլ Փաշինյանը, իր քպականներով հանդերձ, կորուստներն ու թշնամու կողմից Հայաստանի, Արցախի բեկորի կրծոտումները անդադար շարունակվելու են:


Ինչո՞ւ. ամենից դիպուկ Նիկոլ Փաշինյանն ինքն է հիմնավորել՝ դեռ տարիներ առաջ Սահակաշվիլիի վերաբերյալ գրած հոդվածում, որին արդեն անդրադարձել ենք: Ի դեպ, Փաշինյանի մասին: Նա չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը (ինքնաբնութագրական է, ոչինչ չես ասի): Իշխանությունը վերցնելուն հաջորդած վերջին 5 տարիներին, հատկապես՝ 2020-ի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արել է հնարավորինից էլ մի բան ավելին, որպեսզի Հայաստանն ու Արցախն առավել խոցելի դառնան: Այդ ամբողջ ժամանակահատվածում թշնամին թե՛ Նախիջևանի կողմից, թե՛ Ճամբարակից մինչև Նռնաձոր տարածվող «արևել յան սահմանագծի» երկայնքով, թե՛ Արցախից մնացած բեկորի շուրջ դիրքավորվել է, հնարավորինս նպաստավոր դիրքեր է գրավել, ավելին՝ ՀՀ տարածքից շուրջ 100 քառակուսի կիլոմետր օկուպացրել է և ամրանում է ու նոր ուժեր, միջոցներ կուտակում:

Ի լրումն՝ Արցախ տանող միակ ճանապարհի վրա անցակետ դնելը: Դա նշանակում է, որ հասել ենք բավականին տհաճ «զրոյական կետի», դեռ մի բան էլ՝ «մինուսային կետի», եթե համեմատենք Հայաստանի պետականության վերականգնման և Արցախի ինքնիշխանության հռչակման ժամանակահատվածի հետ (1991թ. սեպտեմբեր): Դիրքային առումով այն ժամանակ էլ էր թշնամին գերիշխող բարձունքների վրա, Շուշիից անպատիժ ու ամենօրյա ռեժիմով հրետակոծում ու հրթիռահարում էր Ստեփանակերտն ու մերձակա հայկական բնակավայրերը, հրետակոծում ու հրթիռահարում էր Հայաստանի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, Արցախը բացարձակ շրջափակման մեջ էր: Կարճ ժամանակ անց սկսվեց նաև Հայաստանի շրջափակումը, որի ամենից հիշվող հետևանքներից մեկը վառելիքաէներգետիկ ճգնաժամն էր, պարենի, հացի բացակայությունը:

Կհիշեք՝ կանաչավուն, «կտրոնային» «հացը», որի մեջ անգամ ցորենի ալ յուր չկար, այլ աղացած լոբու և այլ ընդեղենի խյուսից պատրաստված ինչոր բան էր, որին անգամ կատուն կամ շունը մոտ չէին գալիս: Բայց հաղթահարեցինք ու հաղթեցինք, չէ՞: Մոռացե՞լ եք: Ահռելի զոհողությունների ու բոլորի ջանքերի լարման շնորհիվ դիմակայեցինք ու հաղթեցինք: Այն ժամանակ չգիտեինք, իհարկե, որ մի օր ի հայտ կգա մեր այդ հաղթանակներն ատող Նիկոլ Փաշինյանի նման մեկը ու «դերասանական» «սիրում եմ, խոնարհվում եմ» բացականչություններով կգրավի իշխանությունն ու կկործանի այդ հաղթանակները՝ բերելով պարտություն, աղետ, ավերում, կորուստներ, մահեր ու անկումներ: Ի դեպ, բանից պարզվում է՝ կան մարդիկ, հատկապես երիտասարդների շրջանում, որ անգամ չգիտեն, որ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1992-ին, Շուշիի ազատագրումով չի ավարտվել պատերազմը:

Չգիտեն, որ Շուշիի ազատագրմանը գրեթե անմիջապես հաջորդել է Բերձորի ազատագրումն ու Մայր Հայաստանի հետ ցամաքային ճանապարհի բացումը, որին «Լաչինի մարդասիրական միջանցք» էին ասում: Եվ չգիտեն, որ Արցախի տոտալ շրջափակման ճեղքումը եղել է Արցախի կողմից: Ավելին, պարզվում է՝ կան չիմացողներ, որ դրանից հետո՝ 1992-ի ամռանը, եղել է դաժան պարտությունների շրջան, որ թշնամին կարողացել է զավթել Մարտակերտի շրջանը գրեթե ամբողջությամբ, առհասարակ, Արցախի տարածքի մոտ 30-40 տոկոսը գրավել է: Եվ էլի, չնայած բոլոր զրկանքներին ու դժվարություններին, այո, նաև «կանգառներից հավաքվածներով» կազմված զորքով հաջողվել է շրջել դեպքերի ընթացքը և վերստին ունենալ հաղթանակներ, այն էլ՝ ինչպիսի՜ հաղթանակներ:

Ամենից կարևորը. պարտություններից անմիջապես հետո նախ ամբողջովին փոխվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, 1992-ի օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմավորվել է ԼՂՀ ՊՊԿ-ն՝ Պաշտպանության պետական կոմիտեն, ինչը ռազմավարական ճշգրիտ որոշում էր: Իսկ Հայաստանի Հանրապետությունում փոխվել է պաշտպանության նախարարը, այդ ծանր պատասխանատվությունն ստանձնել է նախկին վարչապետ, այդ շրջանում արդեն ընդդիմության շարքերն անցած Վազգեն Մանուկյանը: Այդ ամենը տեղի է ունեցել չդադարող պատերազմական գործողությունների պայմաններում և տվել է իր արդյունքները: Այնպես որ, ինչքան էլ ջանան Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն, ինչքան էլ ջանան Ալիևն ու նրա տեղական ձայնակիցները, մենք ամենից առաջ իրավունք չունենք հուսահատվելու:


Հուսահատությունը թշնամո՛ւ դաշնակիցն է: Ակնհայտ է, որ կործանման ընթացքը կասեցնելու համար նախ պետք է ձերբազատվել փաշինյանական իշխանության՝ մեզ դեպի անդունդ քարշ տվող բեռից: Սա նույնիսկ քննարկելու բան չէ: Բայց ամենից առաջ պետք է վերջ տալ հուսահատությանն ու հուսահատական նվնվոցներին: Պետք է կարմիր գիծ քաշել, «զրոյակետականներին» դնել իրենց վաստակած «զրոյակետական» տեղում, հավաքել ուժերն ու նորի՛ց սկսել, նորովի շարունակել պայքարը: Ուրիշ տարբերակ չկա՛: Ուրիշ տարբերակը վերանալն ու կոտորվելն է: Հիշե՛նք՝ «սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: Իսկ թե պայքար կա, հաղթության օրը անպայման կգա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին Մենք ունենք հնարավորություն պատմական խաղաղության համաձայնագիր կնքել Լիբանանի հետ․ Նեթանյահու Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին. Աբրահամյան Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թրամփը ասել է, որ հնարավոր է չհաջողվի կարգավորել իրավիճակը Իրանի հետ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին. «Հրապարակ» Ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ. «Հրապարակ» Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. «Իրավունք» Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. «Հրապարակ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. «Իրավունք» Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am