Հայաստանն այսօր ի զորու չէ լուծել արցախյան հիմնախնդիրը․ Նիկոլի իշխանությունը հայությանը տանում է թուրքական հպատակության․ Ասկերանի նախկին քաղաքապետ

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» զրուցակիցն ԱՀ երեք գումարման ԱԺ նախկին պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն է:

— Պարոն Գաբրիելյան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական հարթակներում: Գրեթե ամեն օր զինվելու եւ ինքնապաշտպանության պատրաստվելու կոչեր եք հղում արցախահայությանը: Աներկբա է, որ ժողովրդական ընդվզման մի փոքրիկ կայծը կարող է նոր ազատագրության մեկնարկի բոց դառնալ: Որպես 1988-ի համաժողովրդական շարժման կարկառուն ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է երբեմնի ըմբոստ, պայքարող հայն այսքան հանդուրժող ու հարմարվող դարձել:

— Հայը ոչ թե հանդուրժող ու հարմարվող է դարձել, այլ հային այդպիսին սարքել են: Բոլոր ժամանակների հայկական իշխանավորները բարոյական նորմերին հակադրել են նյութապաշտությունը` այն դարձնելով կյանքի նորմ: Դեռ ավելին` ՀՀ այսօրվա իշխանությունները փուլ առ փուլ պայքարել ու շարունակում են պայքարել դարերով ստեղծված հոգեւոր-մշակութային, մարդկային արժեհամակարգը վերացնելու ուղղությամբ:


Նման պայմաններում խոսել մարդ-անհատի հասարակական կամ քաղաքական ակտիվ կենսադիրք ստանձնելու մասին` մեղմ ասած, միամտություն է: Համահայկական տիրույթում ստեղծված նիրհի պայմաններում մի բացառություն կա. արցախահայության գործոնը հայկական իրականության մեջ դեռեւս դերակատարություն ունենալու է, պայքարի տենչը առկա է ու չի մարելու նույնիսկ պաշարման ճիրաններում: Արցախում պետք է բացառել ներքաղաքական ամեն մի պայքար, եւ ամեն ինչ ծառայեցնել ինքնապաշտպանական գործի կազմակերպմանը: Արցախը պետք է պահել հայկական, այլ գերխնդիր այսօր գոյություն չունի:

— Այս տաղտուկ օրերին քչերի մոտ կարել է լավատեսություն գտնել: Իսկ Դուք համառորեն պնդում եք, որ կգա հաղթական ազատությունը: Ինչպե՞ս:

— Եթե չլինես լավատես, գոյություն ունենալ չես կարող: Ամենաանելանելի իրավիճակից անգամ ելքեր գտնվում են: Արցախի անկախությունը փշապատ երկար ճանապարհ է հիշեցնում: Մենք պարտավոր ենք մաքառելով հաղթահարել այդ ճանապարհը: Սա պետք է դառնա բոլորիս նպատակը: Ցավոք սրտի, Հայաստանն այսօր ի զորու չէ լուծել արցախյան հիմնախնդիրը: Դեռ ավելին` կանգնած ենք հայկական պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Օրվա իշխանությունն իր անխոհեմ, ապազգային քաղաքականությամբ հայությանը հասցրել է անապագա, անորոշ վիճակի: Նիկոլի իշխանությունը հայությանը տանում է թուրքական հպատակության: Հայաստանի (Արցախի եւս) փրկությունը իշխանափոխությունն է: Թե ինչպե՞ս պետք է հասնենք ազատության` տակտիկական մոտեցման հարց է, դա թողնենք մոտ ապագային:

— Իշխանություններին քննադատելուց, դատապարտելուց եւ, ի վերջո, սոսկ խոսելուց բացի ի՞նչ է անում Արցախի խորհրդարանական ընդդիմությունը:

— Նախ եկեք հասկանանք, որ Արցախն ու արցախցին այլ կյանքով են այսօր ապրում: Նրանց առջեւ այլ մարտահրավերներ են ծառացած: Հայաստանյան մթնոլորտը ստիպում է քաղաքական ուժերին գտնվել ամենժամյա հակասություններով լի պայքարի մեջ:

Պաշարված Արցախում երկրորդական, գուցեեւ երրորդական պլան է մղվում քաղաքական պայքարը: Եվ դա արդարացված է: Գիտենք, հասկանում ենք, որ գոյություն ունեն բազում խնդիրներ, անցյալից փոխանցված ու այժմ էլ գործող աղմկահարույց, չբացահայտված սկանդալային գործեր, սակայն արցախցին ավելի հեռատես է ու գիտակցում է, որ երկրի թիվ մեկ խնդիրն այս պահին ահագնացող նոր ցեղասպանությունը կանխելն է: Ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղված խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, ըստ իս՝ զբաղված են կառուցողական ընդդիմախոսությամբ:

— Վերջերս մի տեսակ հակասական տրամադրություններ են նկատվում Ձեր գրառումներում: Մեկ Արցախի իշխանություններին համարում եք անկարող, մեկ ժողովրդին հորդորում եք համախմբվել իշխանության շուրջ: Այս հակադրությունն առավել ակնհայտ է դարձել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո: Ինչ-որ բա՞ն է փոխվել:

— Այո, միանգամայն ճիշտ եք նկատել, որոշակիորեն «շեղվել» եմ պետականամետ մտածելակերպից: Այն ավելի շատ կապված է եղել ՀՀ իշխանությունների թելադրանքով Արցախի ներքին կյանքում տեղի ունեցած անչափ կարեւոր իրադարձությունների հետ:

Կառանձնացնեի Փառուխի դեպքերը, Աղավնոյի հանձնման եւ այլընտրանքային ճանապարհի բացման անհեռատես քայլերը եւ վերջապես Ռ.Վարդանյանի աննպատակ եւ անիմաստ պաշտոնաթողությունը: Ինչպես միշտ, այսօր եւս, կոչս ուղղում եմ արցախահայերին, որ հեռու մնան ներքաղաքական պառակտիչ կոչերից ու պատրաստակամ լինեն հայրենիքի պաշտպանությանը:

— Որպես ԱՀ քաղաքացի՝ ինչպե՞ս եք գնահատում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:

— Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությանը, պետք է ընդգծեմ, որ վերջիններս գործում են իրենց պետության շահերը գերակայելով միաժամանակ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության մեջ, լիակատար շրջափակման պայմաններում իրականացնելով առաջին անհրաժեշտության պարենամթերքի ներմուծումն Արցախ, ինչն իրականում այս օրերին կենսական գործոն է մեր ժողովրդի համար: Ամեն դեպքում, հայերս պետք է ապավինվենք մեր ուժերին եւ հասկանանք մի պարզ ճշմարտություն` մեր փոխարեն ուրիշները չեն լուծելու համահայկական հնչեղության խնդիրներ, եւ դա այն դեպքում, երբ արդեն հանգրվանել ենք լինել-չլինելու սահմանագծին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am