ՔՊ-ական պատգամավորին Շուռնուխում «փառահեղ» ընդունելության են արժանացրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից ընտրված ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին օրերս Շուռնուխում «փառահեղ» ընդունելության են արժանացրել։ Սահմանամերձ այս գյուղի կեսը մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ։ Կառավարությունը մոտ 3 տարի առաջ խոստացել էր տնազուրկ շուռնուխցիներին ապահովել նոր տներով, սակայն չի արել, եւ ճանապարհը կառուցելու խոստումն էլ է մնացել անկատար՝ գյուղը Գորիսին կապող միակ ճանապարհը գրեթե անանցանելի է։

Շուռնուխցիներն իշխանական պատգամավորին ամոթանք են տվել գյուղի խնդիրները չլուծելու համար, այնքան են նեղել, որ նա գրեթե ինքնախոստովանական «ցուցմունք» է տվել՝ իր էջում թվարկել է շուռնուխցիների չլուծված խնդիրները՝ տարհանված ընտանիքների տների անավարտ աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարման, արոտավայրերի բացակայության, ջրամատակարարման խնդիրներ, ապա մեղքը բարդել համայնքային իշխանության վրա․ «Բարձրաձայնված հարցերի զգալի մասը գտնվում է համայնքի լուծման տիրույթում, իսկ բազմաթիվ բնակիչներ գոհունակությամբ նաեւ արտահայտվում էին այն զգալի ու կարեւոր աշխատանքի մասին, որն արվել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում վերջին մի քանի տարիների ընթացքում»:


Մինչդեռ, դիցուք, նոր տների կառուցումը համայնքի հարցը չէ, այլ՝ կառավարության: Կամ` արոտավայրերի բացակայության պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ բանավոր պայմանավորվածությամբ զորքերը հետ քաշեցին Կովսականից եւ Սանասարից՝ Սյունիքը դարձնելով սահմանամերձ։ Հիշեցնենք, որ Շուռնուխում սահմանային ճշգրտումներից հետո հակառակորդին էր անցել 13 տուն, իսկ նոր տների կառուցման խոստումը չի իրականացվել, մինչդեռ անցած տարի Գորիսի համայնքապես Առուշ Առուշանյանը եւ բարերարները 7 բնակարան վերանորոգեցին համայնքային նշանակություն ունեցող շենքում եւ հանձնեցին տնազուրկ շուռնուխցիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 600 անգամ
Լրահոս
Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am