«Մամա՞դ ա քեզ պատմել». Կոմանդույուշչին չի փոխվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պլանները կարծես թե ձախողվում են։ Գրել էինք, որ Բաբայանը նախաձեռնել է ապրիլի վերջերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրանային ակցիա սկսել եւ պահանջել պետնախարարի պաշտոնը՝ Արցախը ստեղծված իրավիճակից հանելու համար։ Ինքը՝ Բաբայանը եւս հաստատել էր այս լուրերը՝ լրատվամիջոցներին ասելով, որ թող իրեն պետնախարարի պաշտոնը եւ 100 օր տան ու կտեսնեն, թե ինչ է անում։

Սակայն վրանային ակցիան կարծես հետաձգվում է, քանի որ մեր աղբյուրներն ասում են, որ այդ մեծ հավաքից առաջ կազմակերպած հանդիպում-քննարկումների ժամանակ Բաբայանը հասկացել է, որ չունի բավարար աջակցություն եւ չի կարող նման պահանջ ներկայացնել Արցախի իշխանություններին, որոնք առանց այն էլ հակված չէին իրեն պաշտոն առաջարկելու։


Բաբայանը հիմա էլ պատրաստվում է ստորագրահավաք իրականացնել եւ ներկայացնել իր աջակիցների թիվը։ Տեղեկացանք, որ օրերս հերթական նման հավաքն են արել, որի ընթացքում խայտառակ միջադեպ է գրանցվել:

Բաբայանի իրական աջակիցներից մեկը, թերեւս փորձելով Կամանդույուշչիին հնարավորություն տալ՝ մաքրվելու իր հասցեին պտտվող տհաճ պատմություններից, իր ելույթում ասել է, որ Բաբայանի մասին 90-ականների վերաբերյալ լեգենդներ են պտտվում, թե իբր բեսպրեդել է հաստատել, բռնաբարություններ, քրեական տարբեր պատմություններ, եւ առաջարկել է Բաբայանին՝ վերջակետ դնել այդ խոսակցություններին, սակայն Բաբայանը զայրացել է այդ առաջարկից եւ երիտասարդին կոպտել․ «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»։

Ներկաների համար այդ պատասխանը շոկային է եղել, եւ նրա ճամբարում սկսել են խոսել, որ «կարմիր կովը կաշին չի փոխում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am