ԱՄՆ-ի Burning Man փառատոնի ժամանակ մահվան դեպք է գրանցվել. լուսանկարներ
Ամերիկյան Նևադա նահանգում Burning Man («Այրվող մարդ») փառատոնի ժամանակ 41-ամյա տղամարդ է զոհվել։
Տղամարդն ընկել է վառվող կոնստրուկցիաներից մեկի մեջ և ստացված այրվածքներից մահացել հիվանդանոցում։
Կիրակի տեղի ունեցած միջադեպից հետո փառատոնի կազմակերպիչները չեղարկել են ծրագրված միջոցառումները, սակայն հիմնական ինստալյացիայի ամփոփիչ հրդեհումը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը։

